ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը ազգային պաշարից կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ կտրամադրի «բարձր ռիսկի» ենթարկված մարդկանց համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն արձագանքել է Ռազմավարական ազգային պաշարից կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ տրամադրելու խնդրանքին, քանի որ հիվանդացության դեպքերի համաշխարհային բռնկումը գտնվում է հետաքննության փուլում, հայտնում է CNN-ը։

Երկրում կապիկի ծաղիկի մեկ հաստատված եւ չորս կասկածելի դեպք կա, երկուշաբթի օրը հայտնել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները։

«Կարող եմ հայտնել, որ ազգային պաշարից Jynneos պատվաստանյութը տրամադրելու խնդրանք է ստացվել՝ վաղ պացիենտների որոշ բարձր ռիսկային կոնտակտների համար, ուստի դա ակտիվորեն տեղի է ունենում հենց հիմա»,- ասել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Նոր եւ կենդանածին վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի Պաթոգենների եւ պաթոլոգիայի բաժնի փոխտնօրեն Ջենիֆեր Մաքուիսթոնը։

Մաքուիսթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի «լավ պաշար» ունի, քանի որ պատրաստվել է  բնական ծաղիկի բուժման համար չափաբաժիններ օգտագործելու հնարավորությանը:

Միացյալ Նահանգներում երկու չափաբաժնից կազմված Jynneos պատվաստանյութը լիցենզավորված է բնական ծաղիկի եւ հատկապես կապիկի ծաղիկի կանխարգելման համար:

«Մենք այժմ ունենք այս պատվաստանյութի ավելի քան 1000 դեղաչափ, եւ ակնկալում ենք, որ այդ մակարդակը շատ արագ կբարձրանա առաջիկա շաբաթներին, քանի որ ընկերությունը մեզ ավելի շատ չափաբաժիններ կմատակարարի»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կա բնական ծաղիկի դեմ լիցենզավորված մեկ այլ պատվաստանյութ՝ ACAM2000-ը, որը կարող է օգտագործվել կապիկի ծաղիկի կանխարգելման համար, եւ երկրում կա ավելի քան 100 միլիոն չափաբաժին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular