ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Պուտինի համար շվեդական սեղան է պատրաստում. կարևորը՝ չսխալվել ընտրության մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի այցը Թուրքիա։ Դրանք բարդ բանակցություններ են լինելու, որտեղ շատ կարևոր է չտրվել ծայրահեղ խորամանկ գործընկերոջ ու հակառակորդի սադրանքներին։

Ռուսաստանի նախագահի ցանկացած այց Թուրքիա կամ Թուրքիայի նախագահի այց Ռուսաստան, Էրդողանի հետ ցանկացած գագաթնաժողով սակարկություն է, որովհետև, պետք է արժանին մատուցել Էրդողանին,  նա հանուն իր ազգային շահերի համար է պայքարում, պայքարում է մինչև վերջ և շատ կոշտ, նույնիսկ երբեմն դաժան: Իրականում, այսպես էլ պետք է իրեն պահի ազգային առաջնորդը։

Ինչ վերաբերում է զրույցի թեմաներին, ապա դրանք կարող են շատ լինել։ Էրդողանն առաջին հերթին կփորձի Պուտինին վաճառել իր վետոն Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Բայց ոչ մի դեպքում չպետք է գնել այդ վետոն նրանից։ Որովհետև դա նրա շահն է: Նա կփորձի մեզ ստիպել վճարել մի բանի համար, որը բխում է իր իսկ ազգային շահերից, ինչը, համաձայնվեք, մի փոքր տարօրինակ է հնչում։

Ի վերջո, Էրդողանը ռուսների պատճառով չի առարկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այո, շվեդական լրատվամիջոցները նրան հիմա անվանում են Պեսկովի ներկայացուցիչ, բայց Էրդողանը դա չի անում մեր պատճառով։ Պարզապես նրա համար քրդական հարցը իսկապես կարևոր է, և, խոսելով Շվեդիայի կողմից «ահաբեկիչներին աջակցելու» մասին, նա այդ առումով պաշտպանվում է։ Իհարկե, քննարկվելու է նաև Ուկրաինան, քանի որ Էրդողանը այնտեղ էլ ինչ-որ բան վաստակելու ուղիներ է փնտրում։ Հայաստանը կքննարկվի, Սիրիան կքննարկվի, շատ բան կքննարկվի, կքննարկվի Ռուսաստանի խնդիրների ու դժվարությունների ողջ շրջանակը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular