ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները ներկայացրեցին հանցագործության մասին հաղորդման մանրամասները:

«Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021թ․-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում՝ առ այն, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիոկոլ Փաշինյանը,  ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանին, որպեսզի վերջինիս կողմից Արցախի հանարպետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի հանրապետության վերահսկողության ներքո վերադառնան Հայկական Զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները՝ այդ թվում Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը: Ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի Ադրբեջանի հանրապետության նախագահի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ»,- իր ելույթում ասաց զոհված զինծառայողներից մեկի  հարզատը։
Նա  նաև նշեց, որ այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի կողմից քննվում է այդ հաղորդումը։

Նշված դատավորը, ըստ մամուլի՝   համարվում է  իշխանության կամքը կատարող դատավոր, և ակնհայտորեն դատաքննությունը ձգձգվում է:

«2022 թ-ի ապրիլի 18-ին հիշյալ բողոքով նշանակվել է դատական նիստ, սակայն կողմերին չի ծաանուցվել։ Նույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 6-ին։ ընդամենը մոտ մեկ ժամ նիստ անելով հետաձգվել է դատական նիստը և հաջորդ նիստ է նշանակվել մայիսի 17-ին՝ այսօր։ Դատարանում, դատական նիստերի ցուցատախտակին արձանագրված է, որ զոհվածների շահերին առնչվող բողոքով  դատավոր Բիշարյանը նույն օրը, նույն ժամին նշանակել է միաժամանակ երկու  տարբեր գործերով տարբեր նիստեր։ Այս հանգամանքը վկայում է, Բիշարյանի կողմից դատական  նիստերն ակնհայտորեն ձգձգելու միտման մասին։  Արցախյան պատերազմում զոհվածների իրավահաջորդներս , այսօր որպես շահագրգիռ կողմ, ներկայացել էինք Վերաքննիչ դատարան, սակայն պարզվեց, որ  գործին մասնակցող դատախազին դատարանը պատշաճ ծանուցում չի ուղարկել։ Արդյունքում՝ այլ ելք չունենալով փակել ենք դատարանի առջի ճանապարհը։

Դատարանի նման  վարքագիծը ծաղր է ծնողների և մեր վշտի նկատմամբ»,- հայտարարեց զոհված զինծառայողի մայրը։

Նա հայտարարեց, որ  զոհվածներիս հարազատները  պահանջում են  ՀՀ գլխավոր դատախազությունից  դատարանում քնվող նշյալ դատական գործով բողոքի քննությունը կրկին հանձնարարել նախկինում մասնակցող դատախազ Ա․ Մուրադյանին։ «Միաժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ քննվող բողոքը ենթակա չէ  Քննչական կոմիտեի զինվորական գործերով վարչությանը»,- հավելեց նա ՝ ընդգծելով, որ  դավաճանության հոդվածը փոխարինվել է պաշտոնական դիրքի չարշահման հոդված։

«Մենք՝ զոհվածների հարազատներս, պահանջում ենք նաև  Դատախազությունից և Քննչական կոմիտեից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեկան  գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Պահանջում ենք նաև՝ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը: Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գրոծարկվել պատշաճ կերպով, առկա են թերություններ, որոնք միտումնավոր են արվում։ Այս ամենի հեղինակն է Գագիկ Ջհանգիրյանը: Եվ մենք պահանջում ենք ՀՀ դատական համակարգի բնականոն աշխատանքը խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Ջհանգիրյա՛ն, դուք այլևս դատական համակարգում  անելքի չունեք, հեռացե՛ք»,- կոչեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular