ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք այս պայմաններում մեծացնելու երեխա չունենք». Միքայել Նահապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիմա համընդհանուր խուսափողականություն կա էն հարցից թե ինչու՞ է «անկլավների» թեման հայության մեջ սարսափներ առաջացնում, իսկ Ադրբեջանում` ոչ։ Դժվար թե ռացիոնալ մարդը մտածի, թե խնդիրը մակերեսների մեջ է, որ ադրբեջանցիների ուզածը փաստացի ավելի ընդարձակ տարածք է, քան Հայաստանի ստանալիքը։ Չէ, պարզապես չբարձրաձայնվող համոզմունք կա, որ ադրբեջանցիները կգան իրենց ստացած տարածքներ, իսկ հայերը չեն գնա Արծվաշեն ու, այդպիսով, Ադրբեջանը կստանա ամեն ինչ, իսկ Հայաստանը ոչինչ։

Որտեղի՞ց էդ համոզմունքը։ Դժվար թե դա պատմական հիշողության մեջ արմատներ չունենա չէ՞։ Ունի, իհարկե ունի։ Եվ հեռու գնալու կարիք չկա` պետք է ընդամենը հարց տալ թե ինչպե՞ս դատարկվեց Նախիջևանը հայերից և ինչու՞ չդատարկվեց Արցախը նույն կերպ։

Նախիջևան, ի սկզբանե, ադրբեջանցիները գալիս էին, որպես չոբան։ Հոտը քաշած մի չոբան գալիս ու հաստատվում էր արոտներում ու 20 տարում բերում 10 տղա երեխա։ Մեծամասնության արխայինության մեջ փոքրամասնություն կազմող էդ ընտանիքը իր զավակներին դաստիարակում էր պաշարված ամրոցի կանոններով։ Հեռու գնալ էլի պետք չի` կարդացեք Վանոյի պատմվածքները ու կտեսնեք թե էդ ի՞նչ դաստիարակություն էր ու ո՞նց էր 10 տարեկան լակոտը գոտկատեղից հանում խանչալը, երբ ամենասովորական լակոտական ծեծկռտուք էր սկսվում։ Էդպես լավ կազմակերպված, ապրելու բնազդը գլխում պահած ու արյունակցական եղբայրությամբ կապված 2-րդ սերնդի 10 ադրբեջանցին հայկական մի գյուղ էր քոչացնում, որովհետև, դե «ես այս պայմաններում երեխա չեմ մեծացնի», «ես էս գյուղում աղջկաս տանից դուրս չեմ թողնի» թեզերը նոր չեն մտել հայության կենսափիլիսոփայության մեջ։ Ու հայերը գրում էին նամակներ կենտրոնական կառավարությանը (էն ժամանակի միջազգային հանրությանը), նրանք էլ կարդում ու ասում էին մի դռան շան պես յոլա գնացեք։

Ինչու՞ այդ մեթոդով չդատարկվեց Արցախը։ Կարո՞ղ է չոբան չկար, թե՞ կնիկն էր չբեր, թե՞ թումբանի թելն էր թույլ ու խանչալը կախել չէր լինում։ Չէ։ Ուղղակի ղարաբաղցիք երբ Նախիջևանի գլխին եկածը տեսան, հասկացան որ չոբանը տրոյական մի ձի է։ Ու քանի որ «պրաբլեմա-զաձերժկա» ալգորիթմը աշխատել է հստակ` ամեն գյուղից մի հոգի գտնվել է, որ դեռ մինչև առաջին երեխան ունենալը ինչ-որ կենցաղային վեճում սպանել է չոբանին ու փոքր երկրում խաբարը հասել է մյուս չոբաններին, որ դա գնալու տեղ չի։ Դատվե՞լ են` իհարկե։ Գնացեք Ղարաբաղ ու կգտնեք սիբիրներում կյանքը մաշած այդ մարդկանց ժառանգներին, բայց հարցը լուծել են էդ ժամանակի դաժան օրենքներով։ Իսկ դրա մշակութային ազդեցությունն էլ կա մինչև էսօր, որ Արցախում պապ չունեցածը ուզում է երկնքից աստղեր իջեցնի` մնալու է «գյալմա»... կարա սեր էլ ունենա, հարգանք էլ, բայց լիիրավ փայատեր չի կարող դառնալ։

Էս է մեր ու ձեր պատմության դաժան հետքերը մեր օրերի վրա։ Դրա համար էլ բոլորը ունեն չբարձրաձայնվող մի համոզմունք, որ թուրքը գլուխը բարձր կգա Ոսկեպար ու գուցե քոչացնի արդեն գրեթե դատարկված Բարեկամավանի վերջին 25 տոկոսին ուղարկելով մյուսների մոտ` Սարատով, իսկ մենք ոչ ոտք կդնենք Արծվաշեն, ոչ էլ կլուծենք Բարեկամավանի չքոչելու հարցը։ Դե, որովհետև, «մենք այս պայմաններում մեծացնելու երեխա չունենք»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular