Ուկրաինացի հայուհին հրաժարվել է իր ժողովրդից իբր հայերի կողմից Ռուսաստանին աջակցության պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆInfoteka24.ru-ն գրում է, որ սոցցանցերում Ուկրաինայից մի աղջկա տեսանյութ է հայտնվել, որտեղ նա պնդում է, որ ինքը հայ է և հրաժարվում է իր ժողովրդից, քանի որ Հայաստանն իբր «աջակցում է Ուկրաինայում ցեղասպանությանը»։ Միաժամանակ տեսանյութի հերոսուհին ցուցադրում է իր կողմից պատռված հայկական անձնագիրը։
Անմիջապես վերապահում անենք, որ Հայաստանը պաշտոնապես չի աջակցում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին հաշվի առնելով երկու երկրների հետ հարաբերությունների բնույթը։ Սա բազմիցս է նշվել։ Ավելին, ուկրաինական կողմը, հասկանալով Երևանում տիրող իրավիճակը, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին չեզոք դիրքորոշման համար։
Ինչ վերաբերում է տեսանյութի աղջկան, ով առանց քաղաքական հարցերը հասկանալու ենթարկվել է հուզական ազդեցության, ապա նրան կարելի է միայն կարեկցանք հայտնել։ Հրաժարվելով իր սկզբից, ինքնությունից և արմատներից նա դարձել է անդեմ մի էակ, ով երբեք չի կարող գտնել իր տեղը այս աշխարհում: Նա խոսում է ուկրաիներեն, երևի Ուկրաինայի անձնագիր ունի, այլապես չէր պատռի նման կարևոր փաստաթուղթը, բայց նա երբեք չի լինի ուկրաինացի, կամ որևէ այլ մեկը: Նա այսուհետ ոչ ոք է, իսկ Հայաստանին անհատականություններ են պետք:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը