ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…մազկտրիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդկային ցեղի էվոլյուցիայի ընթացքում մարդիկ սկսել են ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Արդյունքում նրանք սկսել են մտածել, թե ինչպես բարելավել արտաքին գեղեցկությունը պահպանելու սարքերը։ Սկզբում մարդը դանակներ, կացիններ ու թրեր էր օգտագործում մազերը կտրելու համար, սակայն նման գործիքներ օգտագործելուց հետո սանրվածքը տգեղ տեսք էր ունենում, իսկ պրոցեդուրան ինքնին շատ անհարմար էր։ Այս թերությունները խթան հանդիսացան մազերը կտրելու հատուկ գործիքների ստեղծման համար, մասնավորապես մկրատի և մազկտրիչի: Այդ իրերի հայտնվելով վարսավիրների առաքելությունը, որն է մարդկությանը գեղեցիկ և ոճային դարձնելը, զգալիորեն պարզեցվել է:

Ենթադրվում է, որ առաջին մազ կտրելու սարքը հայտնվել է 19-րդ դարի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հեղինակը Լելանդ անունով մի մարդ էր։ Բայց այդ պնդման հակառակորդներ էլ կան։ Ոմանք կարծում են, որ սարքը հայտնվել է արևոտ Իտալիայում, իսկ նրա ստեղծողը եղել է իտալացի ոճաբան Ալբերտո Գոմեսը, ով շատ էր սիրված տեղի բոհեմիայի կողմից։

Առաջին մազկտրիչը եղել է մեխանիկական: Այդ սարքը օգտագործվել է տղամարդկանց և երեխաների մազերը կտրելու համար։ Սարքով հեշտ էր աշխատել և սպասարկել մարդկանց: Միակ բանը, որ անհարմարություն էր պատճառում աշխատանքի ընթացքում, ձեռքերի ցավն էր, որը առաջանում էր մեքենայի բռնակի ինտենսիվ սեղմումից։ Կանացի կարճ սանրվածքների նորաձևության գալուստով մազկտրիչը ընդունելի է դարձել նաև հասարակության գեղեցիկ կեսի վարսահարդարների կողմից: Հիմա էլ որոշ հեռավոր վայրերում, որտեղ կան հոսանքազրկումներ կամ երկարաժամկետ արշավների ժամանակ, դեռ օգտագործվում են ձեռքի մազկտրիչներ: Քաղաքների և գյուղերի գլոբալ էլեկտրիֆիկացման և վարսահարդարների աշխատանքի որակը բարելավելու, ինչպես նաև հաճախորդների թվի ավելացման պատճառով է ստեղծվել մազկտրիչ սարքի նոր մոդելը՝ էլեկտրական մազկտրիչը: Պարզ պլաստիկ պատյանում թաքցվել է շարժիչ, որը թույլ է տալիս շեղբերին արագ շարժվել շփվելով միմյանց, իսկ վարպետին կենտրոնանալ միայն սանրվածքի վրա: 

1911 թվականին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում երիտասարդ ուսանող Լեո Ջ. Ուոլը, ճշգրիտ գիտություններն ուսումնասիրելու փոխարեն, երազում էր էլեկտրական շարժիչի անհայտ հնարավորությունների մասին։ Այդ եռանդուն երիտասարդ ջենթլմենն առաջինն էր, ով նկատել էր, որ ձեռքի մազ կտրող սարքը թարմացման կարիք ունի: Այսպիսով, երիտասարդ մշակողի փայլուն գաղափարների շնորհիվ ծնվել է առաջին էլեկտրամագնիսական մազ կտրելու մեքենան, որը կոչվում էր «Մոդել 66»: Այդ մոդելը ամենակարճ ժամանակում հանրաճանաչություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում, այդ սարքը գնել ցանկացողներին վերջ չի եղել: Այդ ժամանակից ի վեր էլեկտրական մազկտրիչ սարքի աշխատանքի սկզբունքը չի փոխվել: Միակ բանը, որ փոխվել է, արտաքին պատյանն է։ Բացի դա բոլոր տեսակի վարդակների տեսականին ավելացել է այնքան, որքան պահանջում է ժամանակակից նորաձևությունը:

Մարդկության վերափոխմամբ մարդիկ չեն անտեսել իրենց փոքր եղբայրներին։ Մազկտրիչները սկսել են ավելի ու ավելի օգտագործվել կենցաղային նպատակներով: Այդ սարքի օգնությամբ տերերը սկսել են վերափոխել իրենց շներին և խուզել ոչխարների բուրդը։ Արդեն մի ամբողջ դար է, որ մարդիկ օգտագործում են այդ հրաշքը և վայելում դրա պարզությունն ու արդյունավետությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular