ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով ենք, որ երբ հատուկ գործողությունից հետո Մոսկվան հասնի իր նպատակներին, Արևմուտքը կդադարի միաբևեռ աշխարհի խթանումը. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ այն բանից հետո, երբ Մոսկվան Ուկրաինայում հասնի ռուսական հատուկ գործողության նպատակներին, Արևմուտքը կդադարի «միաբևեռ աշխարհի խթանումը» և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտումը: Այս մասին չորեքշաբթի Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր ռազմական գործողության ավարտը՝ դրա շրջանակում դրված բոլոր նպատակներին հասնելով, կօգնի դադարեցնել Արևմուտքի փորձերը՝ խարխլելու միջազգային իրավունքը, անտեսելու և կոպտորեն խախտելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ներառյալ պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը, և կստիպի Արևմուտքին դադարեցնել այսպես կոչված «միաբևեռ աշխարհի» խթանումը, որտեղ գերիշխում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նա նշել է, որ Մոսկվան բացարձակապես չի ցանկանում պատերազմ Եվրոպայում, մինչդեռ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու անհրաժեշտության մասին:

«Եթե ձեզ անհանգստացնում է Եվրոպայում պատերազմի հեռանկարը, մենք դա ընդհանրապես չենք ուզում, բայց ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Արևմուտքն է, որ անընդհատ, համառորեն հայտարարում է, որ այս իրավիճակում Ռուսաստանին պետք է պարտության մատնել։ Եզրակացություններն ինքներդ արեք»,- ասել է Լավրովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular