ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օղակ» գործողությունից 31 տարի անց. Նոյեմբերյանում ոգեկոչել են անմեղ զոհերի հիշատակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն 31 տարի է անցել 1991 թվականի մայիսի 6-ի արյունոտ լուսաբացից:  Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում՝ 26 տարի առաջ հենց այս օրը, խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսան աշխատակիցներ ու նրանց չորս ուղեկցողները՝ «Օղակ» գործողութան ժամանակ:

«Ողբերգական դեպքերից ամիսներ առաջ մենք կանխազգում էինք, թե ինչ կարող է պատահել: Անհարկի բախումներից խուսափելու համար փորձում էինք բանակցություններ վարել զինվորականների ու ադրբեջանցիների հետ: Սակայն սադրիչ գործողությունները հաջորդում էին իրար: Ամեն ինչ սկսվեց ապրիլի 30-ին: Տանկերով, ծանր հրետանիով, գնդացիրներով գնդակոծում էին Ոսկեպարը: Մայիսի 4-ի առավոտյան սկսվեց խորհրդային զորքերի հարձակումը գյուղի վրա: Չնայած այդ իրո՛ք սարսափազդու և արյունահեղ կռվի վերջը չէր երևում, բայց ժողովուրդը խուճապի չէր մատնվում: Այս ամենից թշնամին ավելի էր կատաղում, ավելի էր սեղմում օղակը:

Մայիսի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հանկարծ գնդակոծությունը սաստկացավ, նորից կրակում էին հրանոթներով, տանկերով, գնդացիրներով, կրկին գյուղի գլխին պտտվում էր ուղղաթիռների վեցյակը: Առավոտյան հայտնեցին, որ գիշերը հերթափոխի մեկնած կարգախումբը՝ թվով 24 հոգի, տեղ չի հասել: Նրանք փորձել էին գյուղ մտնել թիկունքից, անտառների միջով, բայց ընկել էին թշնամու՝ նախօրոք պատրաստած ծուղակը: «Նիվա» ավտոմեքենան ու ավտոբուսը միանգամից պայթեցրել էին ու խաչաձև կրակ էր տեղացել գնդացիրներից ու ավտոմատներից: Մեր տղաները չէին հասցրել նույնիսկ մեքենաներից դուրս գալ: 

10 միլիցիոներների և վարորդների դիակները տեղափոխվեցին շրջկենտրոն: Պատկերը զարհուրելի էր. դիակները խոշտանգված էին: Կենդանի մնացած 13 միլիցիոներներին դեսանտայիններն իրենց հետ տարել էին Ղազախ, այնտեղից էլ՝ Կիրովաբադ: Երկու օր անց մեզ հայտնեցին, որ վիրավորներից երեքը մահացել են: Մեծ դժվարությամբ կարողացանք նրանց խոշտանգված դիակները ևս տեղափոխել Նոյեմբերյան»: (Հատված Իգնատ Մամյանի «Եղերական լուսաբաց» գրքում Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահի խոսքից):

Եղեռնագործության կազմակերպիչները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով ձևական հետաքննություն սկսեցին և Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ անցկացրին, բայց կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:

31 տարի է անցել, բայց նոյեմբերյանցիները չեն մոռանում. վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը՝ դեպի ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավեժացնող հուշահամալիրը: Մարդիկ գալիս են ծաղիկ խոնարհելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերին:

Արդեն մեկ տասնամյակից ավելի պարտադիր այցելուների թվում է նաև տիկին Ռոզա Ծառուկյանը.

«2005 թվականին ես աշխատանքի բերումով Նոյմեբերյանի շրջանի Հաղթանակ գյուղում էի, մեղվաբուծական աշխատանքներով էի զբաղված, առաջին անգամ այդ տարի մասնակցեցի: Եվ 2005 թվականից առ այսօր ամեն տարի իմ պարտքն եմ համարել մայիսի 6-ին գալ, ցավակցել, շնորհակալություն հայտնել, խոնարհվել նրանց ծնողների, կանանց, ընտանիքների առջև: Ասելու, որ նրա՛նց արյան գնով է ստեղծվել այսօրվա ազատ-անկախ Հայաստանը, որտեղ մենք ապրելու, արարելու իրավունք ստացանք:

Առաջին իսկ օրվանից ես երդվել եմ, որ քանի դեռ ողջ եմ, կարողանում եմ, անպայման գալու եմ մայիսի 6-ին իմ խոնարհումը ներկայացնելու այս անմեղ զոհերի հիշատակին: Փառք ու պատիվ նրանց, նրանք անմահ են, ցանկացած կենդանի մարդու հոգու մեջ են ապրում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Ռոզա Ծառուկյանը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular