ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը գրեթե եռակի ավելի բարձր է, քան տեղեկացվել է. ԱՀԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գնահատականների համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը ամբողջ աշխարհում COVID-19-ի ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետեւանքով մահացել է մոտ 14,9 մլն մարդ, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան պաշտոնապես գրանցվել է, տեղեկացրել է CNN-ը։
Այդ ժամանակահատվածում ԱՀԿ-ն տեղեկացրել է կորոնավիրուսից 5,4 մլն մահերի մասին, ինչը նշանակում է, որ հավելուրդային մահացությունը կազմել է 9,5 մլն-ով ավելի, քան հայտարարվել է։

«Հավելուրդային մահացությունը տարբերությունն է գրանցված մահերի եւ այն մահերի միջեւ, որոնք կարելի էր սպասել համավարակի բացակայության դեպքում»,- բացատրել է ԱՀԿ-ի տվյալների, վերլուծությունների եւ ներգործության ապահովման բաժնի գլխավոր տնօրենի օգնական Սամիրա Ասման։ «14,9 մլն մահերի մեջ ներառվել են մահվան այն դեպքերը, որոնք անմիջականորեն կապված են եղել COVID-19-ի հետ, որոնց մասին տեղեկացվել է ԱՀԿ-ին, մահվան այն դեպքերը, որոնք անմիջականորեն կապված են կորոնավիրուսի հետ, բայց չեն ճշտվել կամ որոնց մասին չի տեղեկացվել... այն մահերը, որոնք անուղղակիորեն են կապված եղել համավարակի հետ՝ առողջապահության համակարգի եւ հասարակության վրա ավելի լայն ներգործության պատճառով»,- պարզաբանել է Ասման։ ԱՀԿ-ի զեկույցում օգտագործված մեթոդաբանության համաձայն՝ հավելուրդային մահերի ենթադրվող ընդգրկումը կազմել է 13,3-ից մինչեւ 16,6 մլն 24-ամսյա ժամանակահատվածում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում հավելուրդային մահերի թիվը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 923 458։ Մահերի ենթադրվող թիվը տատանվում է 886 917 –ի եւ 978 225-ի միջեւ։ Դա մոտավորապես 100 000-ով ավելի է, քան 824 338 մահերը, որոնց մասին ԱՄՆ-ը տեղեկացրել է 2021թ. դեկտեմբերի 31-ին, վկայում են Ջոն Հոփկիսի համալսարանի տվյալները։

Ասմայի խոսքով՝ այս ցուցանիշներն ավելի ամբողջական պատկերացում են տալիս համավարակի մասշտաբների մասին եւ կարող են օգտագործվել հանրային առողջապահության քաղաքականության մշակման եւ իրականացման գործում։

ԱՀԿ-ի տվյալների եւ վերլուծությունների վարչության տեխնիկական աշխատակից Ուիլյամ Մսեմբուրին, իր հերթին, տեղեկացրել է, որ հավելուրդային մահերի մոտ 57 տոկոսը բաժին է ընկել տղամարդկանց, 82 տոկոսը՝ 60-ից բարձր տարիքի մարդկանց։

Մսեմբուրիի խոսքով՝ հավելուրդային մահերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկել հետեւյալ երկրներին՝ Բրազիլիա, Եգիպտոս, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մեքսիկա, Պերու, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա, Թուրքիա եւ ԱՄՆ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular