ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պապոնց տունը»՝ վերանորոգված ու լուսավոր. Նոյեմբերյանում կայացավ սոցիալ-կրթական կենտրոնի բացման արարողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերյանում այսօր կայացավ նորակառույց «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնի բացման արարողությունը՝ համեմված Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաների երաժշտական կատարումներով։ Կենտրոնի  շինարարությունը սկսվել էր դեռ 2019 թվականի դեկտեմբերին:

Սոցիալ-կրթական կենտրոնը Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է 2015 թվականից: Մինչև վերջերս կենտրոնը գործում էր 20-րդ դարի սկզբին կառուցված խարխուլ շինությունում։ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ղեկավարում է ավելի քան 100 միլիարդ դրամ կենսաթոշակային միջոցներ, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում 40.000 եվրո էր նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմին, իսկ Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով 70.000 USD գումար էր տրամադրվել կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ 

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ նորակառույց շենքն ուղղակի նյութական միջոց է, կարևորն արժեքներն են, որոնք այնտեղ սերմանելու են երեխաների մեջ.

«Մոտ հարյուրից ավելի երեխաներ տարբեր ժամանակներում ներգրավված են եղել կենտրոնի տարբեր խմբակներում: Պայմանները, մեղմ ասած, չափազանց վատ էին, և մենք փորձեցինք ստեղծել մի այնպիսի կենտրոն, որտեղ այդ նույն երեխաները՝ ավելիով, կկարողանան ինքնաարտահայտվել, ինքնադրսևորվել: Մեր ցանկությունը, փափագը, մտածմունքը, մաղթանքն ու աղոթքն է, որ մենք ոչ միայն շատ երեխաներ ունենանք ներգրավված, այլ նաև այստեղից դուրս եկած երեխաները լինեն բարձր որակով, արժանապատիվ մարդիկ՝ թե ինքնության գիտակցումով, թե՛ իրենց հմտությունների զարգացմամբ, թե՛ իրենց հայրենատեր լինելով, Աստված սիրելու մեծ ջերմությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գալստանյանը: 

«ՑեԿվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը վստահ է, որ կենտրոնը Նոյեմբերյանում ապրող երեխաներին հնարավորություն կտա ավելի զարգացնելու հայեցի կրթությունը և առաջ մղելու հոգևոր արժեքները.

«Այս փոքրիկ ներդրումը մեր ընկերության սոցիալական նպատակների, առաքելության շրջանակներում է: Մեզ համար շատ կարևոր է, որ սահմանամերձ գոտիներից մեկում սա լրացուցիչ օջախ է, նոր հնարավորություն, որը թույլ կտա երեխաներին զարգանալու և ավելի մոտիկ լինելու իրենց բնակավայրին և իրենց ազգային արժեքներին: Կենտրոնի հայեցակարգը տարիների ընթացքում ապացուցել է, որ արդյունավետ է, և մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու կենտրոնի հետագա զարգացմանը»,- մեզ հետ զրույցում նշեց Վարդանյանը: 

Քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ «Պապոնց տանը» գործում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, ազգային ու եկեղեցական երգի, անգլերենի դասընթացներ։ Դասընթացներ են կազմակերպվում նաև երեխաների ծնողների համար։ Սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Արուսյակ Աբրահամյանի խոսքով՝ նոր կենտրոնի շնորհիվ Նոյեմբերյան քաղաքում ավելի քան 200 սոցիալապես խոցելի երեխաները և նրանց ընտանիքները հնարավորություն կունենան ստանալու կրթություն, պատշաճ խնամք և սոցիալական ծառայություններ՝ նրանց կրթական և ճանաչողական զարգացումը խթանելու, ինչպես նաև նրանց կյանքի որակը բարելավելու համար.

«Կենտրոնում գործող բոլոր խմբակներն անվճար են: Արդեն գործող խմբակներին վերջերս ավելացել է նաև «ՏաՈւժ» կրթական ծրագիրը, որի շրջանականերում անցկացվում են մարմնամարզության և ռազմական դասընթացներ: Վերակառուցված «Պապոնց տանը» հաճախումներն ավելի շատ կլինեն: Մեր նախկին կենտրոնում շենքային պայմանները շատ վատ էին, կարելի է ասել՝ սկսել ենք ոչնչից, իսկ հիմա ունենք ամեն ինչ: Նոր շենքում պայմանները գերազանց են, յուրաքանչյուր խմբակ իր առանձին սենյակն ունի, ունենք տաք ջուր, ինչի բացակայությունը, օրինակ, ձմռանը կավագործության խմբակի աշխատանքները գրեթե անհնար էր դարձնում: Հիմա նման խնդիրներ չունենք, ներսում տաք է, ջերմ ու լուսավոր»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular