ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխականների և «մերժված թալանչիների» համատեղ բիզնեսները Նոր Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները բազմիցս էին հնչեցնում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը` վերջինիս անվանելով «օֆշորի արքա» և մեղադրելով ի պաշտոնե կատարած թալանի, ապօրինի հարստացման մեջ: Վերջինիս և նրա ընտանիքի գույքը օրեր առաջ կալանքի տակ առնվեց, իսկ ինքը` Պողոսյանը, ըստ մամուլի հրապարակումների, կարողացել է հեռանալ երկրից, և իշխանություններին դեռևս չի հաջողվում գտնել նրան:

Սակայն, ուշագրավ է, որ Պանաման նվաճած գեներալի և նրա կատարած ապօրինությունների դեմ կատաղի պայքար հռչակած իշխանությունները անչափ լոյալ են նայում նրան, որ Փաշինյանի նշանակած հեղափոխական պաշտոնյաներից մեկը բիզնես է հիմնում Պողոսյանի ազգականի հետ: Բանն այն է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը 2019 թ. մայիսին համատեղ ընկերություն է հիմնել Տիգրան Հարությունյանի հետ, ով ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին է:

Տիգրան Հարությունյանը հանրությանն առավել հայտնի է որպես երեւանյան «կարմիր գծերի» շահագործող «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատեր: Մեծ աղմուկ հանած այս ընկերությունը, հիշեցնենք, հետագայում անցավ Երեւանի քաղաքապետարանին: Տ. Հարությունյանը նաեւ շինարարական «Միկշին» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Այս ընկերությունն է իրականացրել, մասնավորապես, Երեւանի Երազ թաղամասի կառուցապատումը:  «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Արթուր Շատվորյանի ու Տիգրան Հարությունյանի հիմնած ընկերության անունը՝ «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ: Գործընկերների բաժնետոմսերի հարաբերակցությունը եղել է 50-50: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնի ստանձնման օրը Շատվորյանը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել այս ընկերության իր փայաբաժինը:

Փաստորեն, հեղափոխականները ոչ միայն չկարողացան վերադարձնել Միհրան Պողոսյանի կողմից «թալանվածը», դեռ մի բան էլ վերջինիս ընտանիքի անդամների հետ հաջող կերպով բիզնես են անում, տենդերներ շահում: Արդյո՞ք սա որևէ կերպ չի հակասում Փաշինյանի կողմից հռչակած հեղափոխության իդեալներին, քանի որ ակնհայտ է՝ մերժված նախկինների համար ոչ միայն նոր քաղաքական հորիզոններ են բացում ՔՊ-ականների ձեռքով, նրանց շնորհվում է այս կամ այն բարձր պաշտոնը, այլ նախկին-ներկա համագործակցությունը արտահայտվում է արդեն նաև բիզնես համագործակցությամբ: Ինչպես ասում են՝ բիզնես է, ոչ մի անձնական բան....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular