ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգիև Պոսադում ամառանոցների բնակիչներից մեկը ջրի տակառի տակ հայտնաբերել է եզակի հնագույն արտեֆակտ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Mosregtoday.ru–ն գրում է, որ օրերս Սերգիև Պոսադի արգելոց-թանգարանում բացվել է «Յուրահատուկ գտածո՝ IX-XIII դարերի հայկական խաչքար»։ Արտեֆակտը թանգարանին է հանձնել Սկոբյանոյ գյուղում գտնվող ամառանոցների սեփականատերից մեկը։

«Ես գնել եմ ամառանոցը անցյալ տարի և սկսել եմ կանաչապատել այն ամռանը, - պատմել է Յուրի Սմիրնովը, - տան մոտ մի մեծ քարի վրա կար մի տակառ անձրևաջրով: Ապամոնտաժեցինք, քարը հանեցինք, շրջեցինք և տեսանք փորագրություն»։

Յուրին հասկացել է, որ իր դիմաց պատմական արտեֆակտ է։ Սկզբում նա այն շփոթել է հին տապանաքարի հետ և նվիրել այն Սերգիև Պոսադի թանգարանին։ Բայց աշխատակիցները անմիջապես պարզել են, որ դա հայկական խաչքար է՝ սրբաքար,  քարե կոթող խաչի փորագրված պատկերով։ Խաչքարի լուսանկարներն ուղարկել են ԵՊՀ պրոֆեսոր Համլետ Պետրոսյանին։

«Դա եզակի գտածո է, – մեկնաբանել է Պետրոսյանը, – արտեֆակտը պատրաստվել է Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ենթադրաբար 12-րդ դարի սկզբին։ Այն կարող էր Հայաստանից դուրս հանվել մոնղոլ-թաթարական արշավանքից հետո, երբ հայերը զանգվածաբար տեղափոխվել են մերձմոսկովյան հողեր»։

Խաչքարը ուղղանկյուն կոթող է, որի ճակատային կողմում քանդակված է պատվանդանի վրա դրված խաչ, խաչերի թևերին պատկերված են խաղողի ողկույզներ։ Խաչը շրջապատված է «շղթայի» զարդանախշով։ խաչքարի հետին երեսին պատկերված է որսի տեսարան. երկար խալաթներով երկու ֆիգուրներ, որոնցից մեկը, հավանաբար գլխազարդով կին է, մյուսը սաղավարտով տղամարդ աղեղը ձեռքին, որն ուղղված է դեպի երկար ականջներով կենդանուն։

«Ամառանոցի նախկին սեփականատերը պնդում է, որ այդս քարը միշտ էլ տակառի տակ է եղել,- բացատրել է թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Սավմել Դավթյանը, - մենք պատրաստվում ենք հարցում ուղարկել Զագորսկի էլեկտրամեխանիկական գործարան, հենց նա է

1990-ականներին հողատարածքներ բաժանել։ Մենք ցանկանում ենք հաստատել ամառանոցի առաջին սեփականատիրոջը և հարցնել, թե որտեղի՞ց է այդ հնագույն արտեֆակտը, որպեսզի պարզենք դրա պատմությունը»:

Խաչքարը կարելի է տեսնել Սերգիև Պոսադի թանգարան-արգելոցի ցուցահանդեսում, որը կտևի մինչև մայիսի 30-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular