ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները հայտարարել են, որ նոր համավարակն անխուսափելի է. ինչպե՞ս պայքարել դրա դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ապրիլին պատվաստանյութերի գծով ավելի քան 1000 փորձագետ, բժիշկ, գիտնական հավաքվել էր Վաշինգտոնում։ Նրանք չորս օրում ուսումնասիրում էին բոլոր առաջավոր հետազոտությունները, լուծում պատվաստանյութերի աշխարհի ամենահրատապ հարցերը, գրել է NBC News-ը։

Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մասին խոսակցություններն անխուսափելի էին։ Բայց Համաշխարհային կոնգրեսի օրակարգում մեկ այլ առեղծվածային հիվանդության դեմ պատվաստանյութն էր, հիվանդություն, որը կարող է խոցել ցանկացած պահի՝ «X հիվանդություն»։

«X հիվանդությունը» ինչ-որ կոնկրետ վիրուս, մանրէ կամ մեկ այլ միկրոբ չէ, այլ տերմին է, որն օգտագործվում է որպես այն պաթոգենի անվանում, որը Երկիր մոլորակը ճանկերի մեջ կառնի հաջորդ համավարակի ժամանակ։ Իսկ հաջորդ համավարակը իսկապես լինելու է, կարծում են փորձագետները։

Պատվաստանյութերի գծով փորձագետների համար պարզ է մի բան. անկախ այն բանից, թե ինչ ձեւ կընդունի «X հիվանդությունը», նրանք ստիպված են լինելու աշխատել եւ պատվաստանյութ ստեղծել։

Այս խնդիրը կարող է անհաղթահարելի թվալ՝ հաշվի առնելով անհայտների հսկայական քանակությունը։ Արդյո՞ք նրանք հիմա պետք է կենտրոնանան կոնկրետ վիրուսների վրա, որպեսզի առավելություն ստանան։ Արդյո՞ք պետք է ուշադրություն դարձնեն այն պաթոգեններին, որոնք  առայժմ միայն կենդանիների մոտ են հանդիպում։

Մի հարց էլ է ծագում, որն ակնհայտ է դարձել ԱՄՆ-ում պատվաստման արշավն սկսելուց հետո. ինչպես՞ համոզել թերահավատ մարդկանց պատվաստվել։ Գիտնականները պատվաստանյութերին նվիրված Համաշխարհային կոնգրեսում ընդունել են, որ, չնայած իրենց պատրաստվածությանը, մի խնդիր ցավալիորեն մնում է անհաղթահարելի՝ աճող հակապատվաստումային շարժումը։

Եթե մարդիկ հրաժարվում են պատվաստանյութերից՝ շարունակվող համավարակին դեմ-հանդիման, ապա գալիք համավարակների դեպքում մենք դառնալու ենք զանգվածային մահերի վկաները, նախազգուշացրել է Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամի փոխնախագահ, բժիշկ Ջուլի Մորիտան։

Պատճառները, թե ինչու մարդիկ կարող են չցանկանալ կամ հրաժարվել պատվաստվելուց, բարդ են, գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, եւ ներառում են մարդկանց անվրդովությունն ու պատվաստումների եւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հանդեպ անվստահությունը։ Գործակալության գնահատմամբ՝ աշխարհում պատվաստանյութերի ավելի լայն տարածման պարագայում կարելի կլիներ փրկել 1,5 մլն կյանք։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular