ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանի պետական քոլեջում բացվեց հողի անալիզի լաբորատորիա, որը մարզում եզակի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի շրջանակում օրերս Նոյեմբերյանի պետական քոլեջում պաշտոնապես բացվեց հողի անալիզի լաբորատորիա, որը կծառայի նաև որպես քիմիայի լսարան: Նորաբաց​ լաբորատորիայում կանցկացվեն հողի փորձաքննություններ, կորոշվեն հողի միկրո և մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաև կիրականացվեն բույսերի և ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։​

«Ավստրիական զարգացման գործակալությունը տարածաշրջանում հետազոտություն էր իրականացնում, և, բնականաբար, որպես գյուղատնտեսական ուղղվածությամբ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ այցելեցին նաև մեզ։ Մենք խոսեցինք, քննարկեցինք, ինչի արդյունքում եկանք այն եզրահանգման, որ մենք կարող ենք համագործակցել իրար հետ։ Ընդ որում, ոչ միայն այս ծրագրի շրջանակներում, այլ հետագայում ևս։ Սա առաջին​ համատեղ ծրագիրն էր, որ իրականացրեցինք»,-​ 1or.am-ի հետ զրույցում նշում է Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն​ Կարեն Նազարյանը։

Լաբորատորիայի աշխատակիցները նախապես վերապատրաստվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում և տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու ու հաշվարկներ կատարելու մեխանիզմներին ու նրբություններին: Նորագույն և ճշգրիտ սարքավորումներով հագեցած լաբորատորիան Տավուշի մարզում եզակի կառույց է, որի վերանորոգումը կատարվել է քոլեջի կողմից, իսկ նյութերը, սարքերը և կահույքը տրամադրել է Ավստրիական զարգացման գործակալությունը՝ ծրագրի շրջանակներում։

«Լաբորատորիան կունենա ոչ միայն որպես քոլեջում գործող ուսումնահետազոտական, այլև առհասարակ մարզային մակարդակում ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման կենտրոնի կարևոր նշանակություն։ Քոլեջն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, հետևաբար, լաբորատորիայի առկայության պայմաններում ուսուցումն էլ ավելի նպատակային և արդյունավետ կլինի։

Բացի այն, որ մեր ուսանողները քոլեջում դասավանդվող մոդուլների շրջանակներում կուսումնասիրեն հողի ու ջրի անալիզ կատարելու ձևերը, կտիրապետեն որոշակի հմտությունների, այն նաև մեզ համար կծառայի որպես քիմիա առարկայի լսարան-լաբորատորիա։ Ինչպես նաև մենք վճարովի ծառայություններ կկարողանանք մատուցել տարածաշրջանի ֆերմերներին, քանի որ հողի անալիզի այս լաբորատորիան, ինչպես նշեցի, մեր մարզում միակն է»,- նշում է Նազարյանը:

EU-GAIA ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու​ Էմմա Պետրոսյանի​ խոսքով` ծրագրի հիմնական ուղղվածությունը ՀՀ հյուսիսային երեք մարզերն են՝ Լոռին, Շիրակը և Տավուշը:​ Նմանատիպ երկու լաբորատորիաներ բացվել են Ագրարային համալսարանի Շիրակի և Լոռու մասնաճյուղերում: Ընտրությունը կանգ է առել Նոյեմբերյանի պետական քոլեջի վրա, քանի որ համալսարանը Տավուշում մասնաճյուղ չունի։

«Հողի անալիզը կայուն գյուղատնտեսության հիմքի մասնիկներից է, ամեն ինչ սկսվում է հենց հողից: Որպեսզի գյուղացիները հողի անալիզը կատարելու համար չհասնեն Երևան, մենք ենթակառուցվածք ենք ստեղծել, նոր տեխնոլոգիաներ, սարքեր ենք բերել մարզեր: Սա կօգնի ոչ միայն ռեսուրսներ խնայել, այլև հնարավորություն կտա ուսանողներին ձեռք բերել գործնական հմտություններ, ինչպես նաև տարածաշրջանի ֆերմերային տնտեսություններին կտրամադրի հողի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասին պատշաճ տեղեկություններ։

Քոլեջի հետ համագործակցությունը միանշանակ կշարունակվի: Եթե նույնիսկ տեխնոլոգիաներ չտրամադրվեն, մենք ուսանողների շրջանում պատրաստվում ենք իրականացնել իրազեկման և փորձի փոխնակման արշավներ, ուսումնական այցելություններ, վերապատրաստումներ:​ Մինչև ծրագրի պաշտոնական ավարտը՝ 2023 թվականի մարտը, կփորձենք հնարավորինս սերտ համագործակցել բոլոր քոլեջների, այդ թվում` նաև Նոյեմբերյանի պետական քոլեջի հետ»:

Հավելենք, որ Նոյեմբերյանի պետական քոլեջում​ ներկայումս լիցենզավորվել են նոր և արդիական մասնագիտություններ` «Գինեգործություն և հյութերի արտադրություն», «խոհարարական գործ» և «զբոսաշրջություն», որոնք ընտրվել են հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում։ Որոշ մասնագիտությունների գծով լիցենզավորվել է նաև հեռակա ուսուցումը:

​Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular