ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Google-ի 13 գաղտնի հնարավորություններ, որոնց գոյության մասին մենք չէինք էլ կասկածում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Google-ը արդեն վաղուց դադարել է լինել միայն որոնողական համակարդ։ Այն շատ ավելի ընդլայնված հնարավորություններ ունի։

1or.am-ը բացահայտում է ձեզ համար Google-ի  հետաքրքիր գաղտնիքներ, որոնք ձեզ անտարբեր չեն թողնի:

1. Խաղ Pac- Man

Հիշո՞ւմ եք լեգենդար Pac-Man խաղը, որը ամենայն հավանականությամբ խաղացել եք մանուկ հասակում։ Google-ը հնարավորություն է տալիս վերհիշել և խաղալ այս խաղը։ Ուղղակի որոնողական տողում ներմուծեք «Pac-Man» բառը։

2. Արևածագ և արևամուտ

Որոնողական տողում ներմուծեք «Рассвет» կամ «Закат» (ցավոք հայերենով սա չի աշխատում)՝ ձեզ կասեն ձեր քաղաքի ճշգրիտ ժամը։

3. Խաղալ Breakout

Նկարների որոնման տողում ներմուծեք «Atari Breakout» և նկարները կվերածվեն գույնզգույն բլոկերի, որոնք պետք է քանդեք գնդակով։

4. Նորության արժանահավատության ստուգում

Բոլորովին վերջերս, Google-ը ներմուծել է նոր ֆունկցիա, որի շնորհիվ կարելի է ստուգել փաստերի արժանահավատությունը նորությունների բաժնում։ Մեծ նորություններն այժմ ունեն հատուկ բաժին՝ Fact Check անվանմամբ։ Համակարգը առայժմ ստուգում է միայն անգլալեզու նորությունները, իսկ մնացածի համար տրամադրում է նույն ինֆորմացիայի հղում, բայց արդեն ստուգված աղբյուրներից։ Լավ տարբերակ է ստուգել ո՞վ է ստում, իսկ ով՝ ոչ։

5. Թռիչք վիշապի վրա

Մտեք «Google քարտեզներ», իսկ հետո կառուցեք երթուղի։ Մեկնում կետում ներմուծեք «Snowdon», իսկ ժամանում կետում՝ «Brecon Beacons»։ Բոլոր տրանսպորտային միջոցների մեջ կարելի է ընտրել թռիչք վիշապի վրա, որը տևում է ընդամենը 37 րոպե։

6. Արվեստ

Այստեղ հավաքված են հազարավոր հայտնի նկարիչների աշխատանքները աշխարհի ամենամեծ թանգարաններից։ Ընդորում նկարները կարելի է դիտել շատ մանրամասնորեն՝ ընդհուպ մինչև ամենամանր դետալներ։

Բայց ամենահետաքրքիրը՝ որ վիրտուալ կարելի է այցելել հայտնի թանգարաններ և զբոսնել այնտեղ։

7. Իմանակ հիերոգլիֆի նշանակությունը

Շատ քչերը գիտեն, որ Google թարգմանիչում կա ֆունկցիա, որը թույլ է տալիս նկարել սիմվոլներ և հիերոգլիֆներ։ Այնպես որ, եթե հիերոգլիֆ եք տեսել և ուզում եք իմանալ դրա նշանակությունը, ուղղակի նկարեք այն։ 

8. Կիթառ

Եթե միշտ երազել եք դառնալ կիթառահար, բայց ձեզ ոչ ոք չի նվիրել անհրաժեշտ գործիքը՝ մի տխրեք։ Google-ը ձեզ հնարավորություն կտա նվագել վիրտուալ կիթառով։

9. Պղպջակի մակարդակ

Ցանկանում եք իմանա՞լ՝ ուղիղ է կախված նկարը պատից։ Ուղղակի ձեր սմարթֆոնի Google—ում ներմուծեք «Bubble level», որպեսզի վերածեք ձեր սմարթֆոնը հարթաչափի։

10. Շրջել 1926թ Նյու Յորքի փողոցներով

Սա ավելի շատ կհետաքրքրի Հարրի Փոթերի և վերջերս դուրս եկած «Ֆանտաստիկ գազաններ և որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի սիրահարներին։ «Google քարտեզներ»-ի որոնողական տողում հավաքեք  և այցելեք կախարդական կոնգրես, «Սթին» ազգային բանկ, «Կույր խոզ» ընդհատակյա բար և Գոլդշթեյնների կախարդական բնակարան։

11. Խաղ դինոզավրերի հետ

Երբ ինտերնետի հետ պրոբլեմներ են առաջանում՝ Google Chrome-ում հայտնվում է փոքրիկ դինոզավր, որը մեզ հաղորդում է սխալի մասին։ Հնարավոր է, որ դուք նրան արդեն տեսել եք, սակայն չգիտեք, որ դա իրականում խաղ է։ Փորձեք անջատել ինտերնետը և թարմացնել էջը։ Երբ կհայտնվի դինոզավրը՝ սեղմեք «բացարկ» (պրոբել) ստեղնը և խաղը կսկսվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular