ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքի հետաքրքրաշարժ գաղտնիքներ, որոնք գիտությունը չի կարող բացատրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքրաշարժ փաստեր, որոնց բացատրությունը վեր է գիտության ուժերից.

1. Արածելիս կովերը միշտ նայում են դեպի հարավ կամ հյուսիս

Գիտնականները վերջերս հայտնաբերել են մի մանրուք, ինչին հազարամյակներով ուշադրություն չի դարձվել՝ կովերը հանգստի կամ արոտի ժամանակ կանգնում են մագնիսական բևեռների երկարությամբ՝ գլխով հարավ կամ հյուսիս։ Սխեման անփոփոխ է մնում, անկախ քամուց կամ այլ ֆակտորների և ոչ ոք չգիտի, թե ինչու։

2. Ինչո՞ւ որոշ կաթնասուններ վերադարձան դեպի ջուր

Մենք գիտենք, որ ծովային կենդանիները դուրս են եկել ցամաք, նրանց մոտ հայտնվել են վերջավորություններ, որոնք թույլ էին տալիս շարժվել ցամաքով։ Դա խելամիտ արարք էր, քանի որ ցամաքում ավելի շատ ռեսուրս կար, որը իդեալական էր բարեհաջող էվոլյուցիայի համար։ Բայց այն, թե ինչու այդ կենդանիներից որոշները, օրինակ կետերի կամ ծովառյուծների նախնիները, կրկին ջուր վերադարձան՝ մնում է անհայտ։

3.Ալկալոիդները բույսերում

Ալկալոիդները՝ բնական միացություններ են, որոնք պարունակվում են բույսերում։ Դրանցից ամենատարածվածը՝ մորֆինն է։ Ալկալոիդները յուրահատուկ («թմրամիջոցի») կերպով են ազդում կենդանիների և մարդկանց վրա։ Եվ չնայած մարդկությունը բավական լավ է ուսումնասիրել այս նյութերը, մինչ հիմա հստակ պարզ չէ՝ բույսերի ինչի՞ն են պետք դրանք։

4. Ինչո՞ւ են ծաղիկներն ամենուրեք

Ծաղկող բույսերը կազմում են անգիոսերմ բույսերի դասը, և ինչպես, երևի, նկատել եք՝ դրանք ամենուր են։ Զարմանալի է, սակայն այդպես միշտ չէ, որ եղել է։ Ծաղկավոր բույսերը, մոտավորապես 400 միլիոն տարի առաջ, կարճ ժամանակահատվածում, դուրս են մղել այլ տեսակի բույսերին և արդյուքնում այսօր կազմում են բոլոր տեսակի բույսերի 90%-ը։

Այդ պրոբլեմը այնքան էր անհանգստացնում Չարլզ Դարվինին, որ նա դա անվանում էր «Սարսափելի գաղտնիք»։

5. Ինչո՞ւ է հասարակածի մոտ տիրում այդքան բազմազանություն

Մոտ 200 տարի առաջ, պրուսական հետազոտող Ալեքսանդր ֆոն Գումբոլդտը առաջին անգամ հայտնաբերեց, որ որքան շատ ես մոտենում հասարակածին՝ այնքան կենսաբազմազանությունը մեծանում է։ Բնությունն ու մարդկային մշակույթները դառնում են ավելի բազմազան և վառ, ինչպես և հիվանդությունները։

Հաշվարկվում է մոտ 3 տասնյակ տեսություն, որոնցում փորձ է արվում գտնել այս հարցի պատասխանը, բայց գիտնականներ մոտ միասնական կարծիք գոյություն չունի։

6. Ֆիտոպլանկտկոնի պարադոքսը

Ֆիտոպլանկտոնը՝ օրգանիզմների դաս է, որոնք հանդիպում են ջրամբարներում և իրենց մեջ ներառում են բազմաթիվ ենթատեսակներ։ Դա չափազանց տարատեսակ խումբ է և այդ օրգանիզմների բազմազանությունը մարտահրավեր է նետում էվոլյուցիային և բնական ընտրությանը։ Էկոհամակարգում ռեսուրսների անբավարարությունը անհնարին է դարձնում այսքան մեծ թվով տարատեսակ օրգանիզմների գոյությունը՝ առանց մեկմեկու վերացնելու։ Բայց նրանք գոյատևում են։

7. Մարդու խորհրդավոր նախնին

Երբ գիտնականները ուսումնասիրեցին դենիսովյան մարդու (դենիսովացի՝ հանածո մարդու տեսակ, որոնք սերտ կապված էին նեանդերտալցիների հետ և ստացել են իրենց անվանումը քարանձավների պատվին, որոնցում առաջին անգամ հայտնաբերվել են) ԴՆԹ-ն, նրանք հայտնաբերեցին խորհրդավոր տեսակի հետքեր, որոնք գիտությանը անհայտ էին։ Չնայած դենիսովցին նույնպես շրջապատված է խորհրդավորության շղարշով, սակայն մենք, համենային դեպս գիտենք, թե ով էր նա և որտեղից է առաջացել։ Սակայն նույն բանը չի կարելի ասել այն անհայտ տեսակների մասին, որոնց հետ նրանք բազմացել են մոտ 30 000 տարի առաջ և որոնք հստակ հետք են թողել դենիսովացու ԴՆԹ-ում։ Այն ամենը՝ ինչ մենք գիտենք, այն է, որ նրանք տվել են դենիսովցուն ատամների հավաքածու, ինչպիսիք չեն հանդիպում այլևս կենդանակի աշխարհի ոչ մի ներկայացուցչի մոտ։  

8. Կենդանիներ, որոնք կարող են ապրել առանց թթվածնի

Բոլորը ապշած էին, երբ Միջերկրական ծովի խորքերում հայտնաբերվեցին անթթվածնային կենդանիներ։ Բարդ բազմաբջիջ կենդանիների մեջ՝ դա չլսված բան է։ Լորիցիֆերի տեսակի արարածները՝ շատ մանր կենդանիներ են, ժամանակին բնակվել են օդում, բայց ի վերջո հարմարվել են նոր միջավայրին, որտեղ թթվածինը փոխարինվել է աղերով։

Գիտությանը հայտնի են նաև այլ բարդ օրգանիզմներ, որոնք բնակվում են անթթվածին միջավայրում, սակայն մենք բացարձակ պատկերացում չունենք դրանց էվոլյուցիոն պատմության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular