ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները բացատրել են, թե ինչի համար է և մարդու ինչին են պետք մատնահետքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բավական երկար ժամանակ գիտնականները ենթադրում էին, որ մեր մատների ծայրին գտնվող նախշերը նախատեսված են այն բանի համար, որպեսզի մենք կարողանանք ամուր բռնել իրերը։ Բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն լավացնում «բռնումը», այլ ավելի շուտ փոքրացնում են շփումը մաշկի և առարկայի միջև, հատկապես, երբ առարկան հարթ է։

Հետազոտողներն ուսումնասիրել են շփման մասին հիպոթեզը և բացահայտել, որ այդ դեպքում մաշկը իրեն դրսևորում է ինչպես ռետինը։ Փաստացիորեն, մատի ծայրերի նախշերը փոքրացնում են առարկաներ բռնելու մեր ունակությունը, որովհետև փոքրացնում են առարկայի հետ կոնտակտի մակերեսը։ Այդ պատճառով հարցը մնում է բաց՝ ինչո՞ւ մենք ունենք մատնահետքեր։ Տեսությունները հետևյալն են՝ լավագույն «բռնումը» կոպիտ և թաց մակերեսների, մատների պաշտպանություն վնասվածքներից և զգայնության ուժեղացում։

1or.am-ը փորձել է բացահայտել, թե ինչպես են ի հայտ եկել մատնահետքերը.

Եվ այսպես, մատնահետքերը՝ մատների ծայրերին գտնվող նախշերն են: Դրանք ի հայտ են գալիս սաղմի մոտ դեռևս մոր արգանդում և դրանք լիարժեք ձևավորվում են 7-րդ ամսում: Մենք բոլորս էլ ունենք ամբողջ կյանքի համար ունիկալ մատնահետքեր: Նույնիսկ երկվորյակները, որոնք ունեն միանման ԴՆԹ, տարբերվում են մատնահետքերով:

Մատնահետքերը կազմված են կամարաձև, հանգույցաձև և պարույրաձև նախշերից, որոնք ձևավորվում են էպիդերմիսի ամենախորը շերտերում՝ բազալային բջիջների ներսում: Բազալային բջիջներն անընդհատ կիսվում են, և նոր բջիջները բարձրանում են վերին շերտեր: Պտուղի մոտ բազալային բջիջների քանակը ավելի արագ է աճում, քան էպիդերմիսի և դերմի ներքին շերտերում: Այդպիսի արագ աճն էլ ստիպում է բազալային բջիջներին ստեղծել բազմաթիվ նախշեր, ընդորում վերին շերտերի վնասվածքը չի փոխում մատնահետքերը:

Ինչո՞ւ որոշ մարդկանց մոտ չկան մատնահետքեր.

Դերմատոգլիֆիան՝ մեր ձեռքի մատների, ափերի, ոտնաթաթերի և ոտքի մատների վրայի անհատական նախշերն են: Այդ նախշերի բացակայությունը պայմանավորված է հազվադեպ գենետիկական վիճակով, որը կոչվում է ադերմատոգլիֆիա: Գիտնականները SMARCAD1 գենում հայտնաբերել են մուտացիա, որն էլ այդ վիճակի ձևավորման պատճառն է:

Մատնահետքերը լիովին ձևավորվում են հղիության 24-րդ շաբաթում և ամբողջ կյանքի ընթացքում չեն ենթարկվում ոչ մի փոփոխության, սակայն ֆակտորները, որոնք ընկած են սաղմնային աճի ընթացքում մատնահետքերի ձևավորման և կառուցվածքի հիմքում՝  դեռևս բավականաչափ ուսումնասիրված չեն: Սակայն այնուամենայնիվ գոյություն ունի որոշակի գեն, որը մասնակցում է մատնահետքերի, նաև քրտնագեղձերի աճի պրոցեսին:

Մատների նախշերն ու մանրէները.

Կոլորադոյի (ք․ Բոուլդոր) Համալսարանի հետազոտողները ցուցադրել են, որ մաշկի վրա հայտնաբերված մանրէները կարող են օգտագործվել որպես անհատական նույնականացուցիչներ, քանի որ դրանք ունիկալ են նույնիսկ միանման երկվորյակների մոտ: Եվ այդ մանրէները մնում են այն ամենի վրա, ինչին մարդը դիպչում է: Ուսումնասիրելով մակերեսին հայտնաբերված մանրէների ԴՆԹ-ն, մենք կարող ենք համեմատել այդ մանրէները թողած մարդու ձեռքերի հետ: Փաստացիորեն դա մատնահետքերի անալոգն է, որը ունիկալ է և ունակ է անփոփոխ մնալ մի քանի շաբաթ:

Մանրէաբանական վերլուծությունը կարող է օգտակար գործիք հանդիսանալ դատաբժշկական նույնականացման համար, երբ հնարավոր չէ առանձնացնել մարդու ԴՆԹ-ն, կամ ստանալ հստակ մատնահետքեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular