ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել և հայհոյել են ոստիկանները նաև ոստիկանական ավտոմեքենայում. Նազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝  Արմենակ Նազարյանի, Աբգար Նազարյանի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.

«Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։

Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝  Արմենակիս, Աբգարի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը, կուրսեցուն՝ Տարոն Մանուկյանին, որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել եւ հարվածում էին։

Արմենակիս նկատմամբ բռնություն են կիրառել ոչ միայն համալսարանի մուտքի մոտ, այլ նաեւ ոստիկանական ավտոմեքենայում, երբ արդեն ձեռքին ձեռնաշղթաներ են եղել։ Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել եւ հայհոյել են ոստիկանները նաեւ ոստիկանական ավտոմեքենայում։

Համաձայն եք չէ, որ հիմա ամեն ինչ տեղն ընկավ։

Տականք կարմիր բերետավոր, ստահակ, չմարդ, դու կարծո՞ւմ ես Աբգարը քեզ անպատի՞ժ է թողնելու։ Ով էլ լինես, ծանր, դաժան իրողությունների ես բախվելու։ Դու հարվածել ես Արմենակին, հայհոյել Աբգարին։

ԵՊՀ ռեկտոր, ասելիք չունե՞ս։ Ես գալու եմ համալսարան, նայեմ աչքերիդ ու մի կարեւոր հարց տամ։ ԵՊՀ դասախոսներ, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին։ Արմենակի հետ բերման է ենթարկվել նաեւ Սեւակ Նազարյանը։ Հրաշք, պայծառ մի տղա։ Տարոն Մանուկյանը ստացել է բազմաթիվ հարվածներ։

Ոստիկանապետ, ոստիկանապետի տեղակալներ ասելիք ու անելիք չունե՞ք։ Կարծում եմ ունեք։ Սա արդեն վերջն էր։ Ո՞վ է հանձնարարել Արմենակին ձեռնաշղթայել։ Ո՞վ։

Այսքանից հետո էլ ասում եմ, որ ես կանգնելու եմ եւ պաշտպանեմ Աշոտիկին եւ Մարիամիկին, եթե փորձեն նրանց նկատմամբ բռնություն կիրառել։ Երեխաները կապ չունեն ծնողի արարքի հետ։ Ես շատ վաղուց նիկոլին հարցեր չունեմ։ Նրան բան չեմ ասում։

Հիմա առավել եւս ասում եմ՝ ամեն ինչ անելու եմ, որ այս երկիրը առողջանա, զարգանա, վերականգնի արժանապատվությունը։ Աբգարիս եմ խոստանում։

Իսկ Սեւակն ու Արմենակն արդեն ազատության մեջ են։ Արմենակը անցել է նաեւ բուժզննում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular