ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսի 1-ից վկայագրում չանցած ավտոմեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ձեռք կբերվեն ծրագրային համակարգչային,  ինչպես նաև հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, դեռևս 2021 թ. դեկտեմբերին ընդունվել են որոշումներ և սահմանվել են կարգեր այս գործընթացի մեկնարկի համար: «Համակարգը կգործի օգոստոսի 1-ից: Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ անգամ: Գործում է երկու համակարգ՝ կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետքէ  տեղադրեն և հետո նաև ստուգեն,  և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում»,-ասել է նախարարը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ  օգոստոսի 1-ից այն  ավտոմեքենաները, որոնց  գազաբալոնները վկայագրում չեն անցել, ուղղակի գազալցակայաններում չեն կարողանալու լիցքավորվել: «Լիցքավորվելու պարագայում ենթարկվում է վարչական պատասխանատվության տեսչական մարմինների կողմից՝ 200.000 դրամի չափով: Տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ կրկնակի չափով: Եթե տվյալների շտեմարան մուտքագրվում են կեղծ տվյալներ, ապա ենթարկվում են վարչական պատասխանատվության 300.000-500.000 դրամի սահմաններում: Գազաբալոնների  տեղադրման և դրան ներկայացվող նորմերի ու պահանջների ստուգման հետ կապված ստուգաթերթը այժմ գտնվում է մշակման փուլում: Լիազոր մարմինների հետ այժմ քննարկվում է  նաև էլեկտրոնային ավելի խելացի լուծումների տարբերակ, որպեսզի այս գործընթացն  ավտոմատացվի և սուբյեկտիվ մոտեցումը բացառվի: Այսինքն՝ դիտարկվում է այն տարբերակը, որ եթե մեքենան, գազաբալոնը վկայագրում չի անցել, ապա ավտոմատ համակարգն ուղղակի չի թույլատրի, որպեսզի մեքենան լիցքավորվի, դա հնարավոր կեղծիքներից խուսափելու նպատակ է հետապնդում»,-ասել է Արթուր Ասոյանը: 

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը՝ այն համարելով  կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում: «Գիտենք, որ ՀՀ-ում գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների հսկայական քանակ կա: Սա լուրջ խնդիր է, և մենք պարտավոր ենք ապահովել շահագործողների և քաղաքացիների անվտանգությունը: Մենք անցած տարվանից, դարձյալ երկար քննարկումների արդյունքում ներդրում ենք անվտանգության երաշխավորման այս համակարգը: Սրանով մենք կամ կբացառենք կամ առնվազն մինիմումի կհասցնենք գազի բալոնների հետ կապված  բոլոր արտակարգ պատահարները»,-ասել է վարչապետը:  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular