ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես վաղն առերեսման ժամանակ կստիպեմ, որ իրենք ճիշտն ասեն. Դավիթ Առուշանյանի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդային դանակով սպառնացած 16 և 17 տարեկան դպրոցական աղջիկները Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկվել և տվել են խոստովանական բացատրություն:

Տիկին Լիդայի խոսքով՝ դեռ առերեսում չի եղել, աղջիկներին վաղն է հանդիպելու.

«Ճիշտն ասած՝ երևի թյուրիմացություն է եղել, նմանեցրել եմ, ասում են՝ ուրիշ աղջիկներ են, ոչ մեր դպրոցից: Բայց դե, ամոթ իրենց, ի՞նչ ասեմ: Ես հետո իմացա, որ դեպքի ժամանակ պատի հետևում երկու կին են եղել, կադրերում երևում է: Հետո մոտեցան, հարցրեցին՝ ինչ էին ուզում, ասացի՝ այ տնաշեններ, բա մոտենայիք, չեք տեսնո՞ւմ անտարբերությունից ինչեր է լինում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լիդան:

Հատկանշական է, որ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ դեպքը այլ կերպ է ներկայացված, նշվում է, որ տիկին Լիդան Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Մինչդեռ տիկին Լիդայի խոսքերով՝ աղջիկները հայհոյանքներ են հնչեցրել այդ թաղամասում բնակվող արցախցի ընտանիքների հասցեին, ինքը նկատողություն է արել, և աղջիկները դրա համար են իրեն դանակով սպառնացել.

«Այդպիսի բան չի եղել, եթե նույնիսկ ամեն ինչ իրենց ներկայացրածով է, ավելի վատ իրենց համար: Ես վաղն առերեսման ժամանակ կստիպեմ, որ իրենք ճիշտն ասեն: Ես իրենց ոչ մի նկատողություն չեմ անելու, ոստիկանությունն ինչ ուզում է, թող անի: Ես միայն խնդրելու եմ, որ ոստիկանությունն այնպես անի, որ նրանք ծնկաչոք ներողություն խնդրեն արցախցիներին վիրավորելու համար և դանակը հանձնեն ոստիկանությանը»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular