ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկարատև COVID-19-ը կարող է կապված լինել թուլացած իմունիտետի հետ. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկարատև COVID-19-ը կարող է կապված լինել անոմալ թուլացած իմունային համակարգի հետ։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների այս եզրահանգումը հակասում է սկզբնական հիպոթեզին, որի համաձայն՝ երկարաժամկետ ախտանշանները առաջ են գալիս հիպերակտիվ իմունիտետի պատճառով։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Infectious Diseases ամսագրում։

Ինչպես նշել է Phys.org-ը, հետազոտությանը մասնակցել է հետքովիդային համախտանիշով 55 մարդ, որոնց 8 շաբաթ լերոնլիմաբ կամ աղի լուծույթով դատարկահաբ է ներարկվել։ Լերոնլիմաբը հակամարմին է, որը կապվում է բորբոքմանը մասնակցող CCR5 իմունային ռեցեպտորի հետ։ Ենթադրվում էր, որ ССR5-ի արգելափակումը հակամարմնի օգնությամբ կթուլացնի իմունային համակարգի հիպերակտիվությունը եւ կմեղմի COVID-19-ի ախտանշանները։

Մասնագետները պացիենտների մոտ հետեւել են 24 տարբեր ախտանշանների ցանկացած փոփոխությանը, ներառյալ հոտի, համի կորուստը, մկանների եւ հոդերի ցավը, ինչպես նաեւ աղոտ գիտակցությունը։

Բայց հակառակ սպասվածի արդյունքը է գրանցվել. բարելավվել է այն պացիենտների վիճակը, որոնց մոտ սկզբում իմունային T-բջիջներում (T-լիմֆոցիտներ) նկատվել էր CCR5-ի էքսպրեսիայի թույլ մակարդակ, բայց որը ժամանակի ընթացքում բարձրացել էր։ Այս դեպքում հակամարմինների ներարկումները նպաստել էին լիմֆոցիտների մակերեսին ռեցեպտորների թվի ավելացմանը։ Դատարկահաբ օգտագործած պացիենտների կամ այն պացիենտների խմբում, որոնց ինքնազգացողությունը չէր բարելավվել, CCR5-ի մակարդակի բարձրացում չէր նկատվել։

Այս արդյունքը նոր հիպոթեզի առիթ է տալիս այն մասին, որ երկարատեւ COVID-19-ը որոշ մարդկանց մոտ կապված է թուլացած իմունիտետի հետ։

Գիտնականների եզրահանգումների համաձայն՝ CCR5-ը բարդ դեր է խաղում բորբոքային եւ բորբոքումներին մոտ էֆեկտների կարգավորման մեջ՝ այդ դերը կատարելով, օրինակ, կարգավորիչ Т-բջիջների միջոցով։ Այդ լիմֆոցիտները վերահսկում են իմունային պատասխանի ուժն ու տեւողությունը՝ այն ճնշելով իմունասուպրեսիայի տարբեր մեխանիզմների միջոցով։ CCR5-ի հետ կապվող հակամարմինները կարող են չթուլացնել այդ էքսպրեսիան, այլ կայունացնել այն, ինչը կուժեղացնի այլ իմունային ռեցեպտորների կամ գործառույթների կարգավորումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular