ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար ամոթ է, որ դա իմ տղայի դպրոցն է. իրենց վերջը լինելու է կա՛մ «Կիսաբաց լուսամուտները», կա՛մ Երևանյան լճի ափը. Դավիթ Առուշանյանի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը երեկ ուղիղ եթերում հայտնեց, որ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Էլենը և Ջեմման դանակով զինված  հարձակվել են Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա: 

Քիչ անց դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը հերքել էր իրենց աշակերտուհիների մասնակցությունը միջադեպին.

«Փոխտնօրենն ու դասղեկները դաստիարակության գծով պարբերաբար ստուգում են բոլորի պայուսակները, վստահեցնում եմ՝ աշակերտներից որևէ մեկի մոտ չի հայտնաբերվել ինչ-որ սառը զենք կամ դանակ: Նրանց մասնակցությամբ միջադեպ չի եղել երբեք, իրենք էլ վարքով աչքի չեն ընկել, սուսուփուս, համեստ աղջիկներ են: Առավոտյան, երբ ոստիկանությունից զանգ ստացանք, հրավիրեցինք աղջիկների ծնողներին, նրանք էլ մեզ պես զարմացած էին»,- ասել էր տնօրենը:

1or.am-ը կապ հաստատեց անձամբ տիկին Լիդայի հետ՝ պարզելու տեղյա՞կ է արդյոք լուրերը հերքելու մասին.

«Այսօր կանչել են դպրոց, պետք է գնամ: Ոչ թե հերքել են, այլ ասել են, որ այդ անունով մի քանի աղջիկներ կան, պետք է գնամ, տեսնեմ որ մեկն է: Ես տվյալներ ունեմ, որ այդ աղջիկներից մեկի հայրը պաշտոնյա է եղել, և հենց նրանով էլ ինձ սպառնում էր: Ես նրանց ասել եմ, որ ոչ մայր կդառնան, ոչ ընտանիք կունենան, իրենց վերջը լինելու է կա՛մ «Կիսաբաց լուսամուտները», կա՛մ Երևանյան լճի ափը: Նույնը նաև ՔՊ-ական պատգամավորուհիներին եմ ասել»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է աղջիկներին հունից հանել, որ իրենց այդպես են պահել.

«Ես կանգառում կանգնած էի, մոտակայքում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ են բնակվում: Լսեցի, որ այդ երկու աղջիկները խոսում են, որ նրանց ամենավատ ձևերով պետք է «ռադ» անել, որ իր հորեղբայրն ու հորեղբոր որդին նրանց պատճառով են զոհվել: Ես նրանցից երեք մետր հեռավորության վրա էի գնում և երբ լսեցի, որ արցախցիների հասցեին այդպիսի անշնորհք արտահայտություններ են անում, չդիմացա, նկատողություն արեցի, ասացի, որ չի կարելի, լավ կյանքից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո այդ աղջիկը սկսեց վրաս գոռալ, հանեց դանակը ու հարձակվեց ինձ վրա, ասաց՝ այ պառավ, դու ով ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, փորդ կթափեմ: Ես հետ-հետ գնացի, կռացա, որ քար վերցնեմ, դա ավելի  կատաղեցրեց նրան: Հետո մյուս ընկերուհին քաշեց-տարավ այդ աղջկան, ես էլ եկա տուն, ահագին լացեցի՝ մտածելով իմ ինչին էր պետք, այս ուր ենք հասել»:

Դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս.

«Ոստիկանն իր ոստիկան տեղով ասում է՝ այ մայրիկ ջան, ի՞նչ գործ ունես, բա քեզ պետք ա՞»:

Հարցին, թե արդյոք ոստիկանը կարո՞ղ էր իմանալ, որ այդ աղջկա հայրը նախկին պաշտոնյա է և դրա համար խուսափեր գործ հարուցելուց, տիկին Լիդան պատասխանեց.

«Չէ, չգիտեին, ես նրանց ուղղություն տվեցի, ասացի մտեք դպրոց, 9-րդ դասարանն է, դժվար բան չկա, հիսուն հատ 9-րդ դասարան չկա: Մտեք, հարցրեք՝ ում հորեղբայրն ու հորեղբոր որդին են զոհվել, բայց պարզվել է, որ ոչ մեկը զոհ չունի: Իրենք ամբողջ Արցախի հասցեին ամենավերջին հայհոյանքներ են տվել, պետք է ծնկաչոք ներողություն խնդրեն, և այդ դանակն էլ հանձեն ոստիկանությանը, որ իրենց պատճառով էլի ինչ-որ մեկն իմ օրը չընկնի»:

Հարցին, թե աղջիկները կարո՞ղ էին իրեն ճանաչել, տիկին Լիդան պատասխանեց.

«Նախկինում ես այդ աղջիկներին չեմ տեսել, երևի չեն ճանաչել ինձ, չգիտեմ: Հազար ափսոս, որ իրենք այդ դպրոցից են, որտեղ նաև իմ տղան է սովորել, հրաշալի դպրոց է, հրաշալի կոլեկտիվով ու տնօրենով: Նույնիսկ մեծ միջոցառում են կազմակերպել տղայիս պատվին, նրա երեք մետրանոց նկարն էլ փակցված է դպրոցի պատին, դասասենյակ են անվանակոչել նրա անունով: Ինձ համար ամոթ է, որ դա իմ տղայի դպրոցն է, ամբողջ աշխարհով խայտառակ եղանք»,- եզրափակեց տիկին Լիդան: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular