ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտ ապագայում Հայաստան այցս սարերի հետևում չէ. Անի Քրիստի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ը սիրված երգչուհի Անի Քրիստիի հետ զրուցել է հայրենիքը կարոտելու, տատիկի հետ առանձնահատուկ կապի, «Մամ»-ի համար տեսահոլովակ նկարահանելու, առաջիկա նախագծերի, Եվրատեսիլի և այլ հետաքրքիր թեմաների մասին:

- Ի՞նչ զբաղվածություն ունի հիմա Անի Քրիստին, հարենիքու՞մ եք, թե՞ վերադարձել եք ԱՄՆ:

- 2008 թվականից ապրում եմ ԱՄՆ-ում, և Հայաստան գալիս եմ հրավեր ունենալու դեպքում կամ ուղղակի շրջագայության, հարազատներիս տեսնելու: Ցավոք, վերջին մոտ երեք տարին այդքան հաճախ չեմ լինում հայրենիքում, որովհետև տատիկիս մահից հետո ինձ շատ կապող մի բան չկա: Բայց, ընդհանուր առմամբ, շատ կարոտում եմ իմ քաղաքը, իմ պատմությունը: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը շատ-շատ եմ սիրում, մասնավորապես Երևանը, որտեղ ապրել եմ 22 տարի:

May be a closeup of 1 person

Չեմ կարող ասել, որ ակտիվ գործունեություն եմ ծավալում երգարվեստում, միշտ էլ իմ կոլեգաների համեմատ ավելի պասիվ եմ եղել այդ հարցում: Հիմա ինձ ավելի շատ ակտիվ տնային տնտեսուհի եմ համարում՝ զբաղված իմ ընտանեկան հարցերով: Նրանք, ովքեր ապրում են Լոս-Անջելեսում կամ գոնե որպես տուրիստ են եղել, գիտեն այստեղի մասշտաբները, որ «Ա» կետից «Բ» կետ հասնելու համար միջինը 35 րոպե ժամանակ է պահանջում: Այստեղ կյանքը շատ տարբեր է, մինչև մի բան ուզում ես հասցնել, օրդ վերջանում է:

- Ինստագրամյան Ձեր վերջին գրառումը բավականին հուզիչ էր: Ես գիտեմ, որ Ձեր տատիկը կարևոր դեր է ունեցել Ձեր կյանքում:

- Տատիկս ու ես շատ տարբեր մարդիկ էինք և՛ մեր բնավորությամբ, և՛ աշխարհայացքով: Բայց մենք իրար շատ էին սիրում: Ինքը, որպես տատիկ, անմնացորդ նվիրված էր իր թոռնիկներին, շատ էր սիրում մեզ: Այնպես էր ստացվել, որ իր կյանքի մի հատված ինքն ինձ հետ ապրեց և իր ասելով՝ դրանք իր կյանքի լավագույն տարիներն էին: Դրանք այն տարիներին էին, երբ ես սկսեցի երգել, ինքը մասնակցում էր իմ բոլոր համերգներին, իմ նկարահանումներին, ձայնագրություններին: Որոշակի տարիք եկավ, երբ ես, բնականաբար, մենակ էի գնում նկարահանումների, ինքն ասում էր՝ բա ես չեմ գալու՞: Ասում էի՝ տատիկ ջան, արդեն ամոթ է, ես մեծ աղջիկ եմ, ամեն տեղ գալիս ես ինձ հետ: Դե, այն ժամանակ շրջապատի խոսքը մեզ համար շատ մեծ նշանակություն ուներ, շատ էինք անհանգստանում,  թե կողքից մեր մասին ինչ կասեն: Եթե հիմա լիներ, չէի էլ մտածի, թե ով ինչ կասի, բայց այն ժամանակ դա կարևոր էր: Ու այդպես տատիկս դադարեց ինձ հետ գալ, բայց բոլոր համերգներիս միշտ ներկա էր, միշտ հարցնում էի իր կարծիը: Ճնշման խնդիր ուներ, ասում էր՝ հենց դու բարձրանում ես բեմ, առաջին նոտաներից ճնշումս բարձրանում է ու այդպես էլ չեմ հասկանում՝ ոնց ես երգում, մեկ էլ արդեն ծափահարություններն են հնչում: Եվ կարծիքն ասում էր համերգի տեսագրությունը տեսնելուց հետո միայն: Այ այդքան ինքն ինձնով հպարտ և ուրախ էր:

May be an image of 1 person

- «Մամ»-ի համար տեսահոլովակի սպասե՞նք: 

- «Մամ»-ի համար կուզենայի՝ տեսահոլովակ լիներ և մտքումս էլ արդեն գիտեի, թե որ դերասաններին կցանկանայի, որ խաղան իմ և տատիկիս փոխարեն, բայց հետո հասկացա, որ սա շատ ինտիմ երգ է և ոչ թե չէի ուզենա տեսահոլովակով ներկայացնել, այլ հարմար չեմ գտնում: Ուզում եմ, որ այս երգը հենց այսպես էլ՝ պարզ, մաքուր ձևով, սրտանց՝ այնպես, ինչպես ես երգել եմ, լինի ուղղակի նկարով մատուցված հանդիսատեսին:

Ի դեպ, երգից հետո շատ մեծ արձագանքներ եղան,  ինչի համար ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ հաղորդագրություններով լավ խոսքեր էին ասում, շնորհակալություն հայտնում երգի համար: Կային մարդիկ, ոքեր պատմում էին իրենց կորուստների մասին: Մեր հայ հանդիսատեսն այնքան նուրբ կերպար ունի, բնականաբար, բոլորին չի վերաբերում ասվածը: Ուզում եմ շեշտել, որ հայ հանդիսատեսից լավ, օբյեկտիվ ու հարազատ աշխարհում ոչ մի տեղ չկա:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ արդեն մտածում եք մայրանալու մասին: Գուցե արդեն կարգավիճակի փոփոխությու՞ն ունեք, որը մեզնից գաղտնի եք պահում:

- Եթե լինի լավ նորություն, անպայման սոցցանցերի իմ էջերից որևէ մեկում գոնե կլինի դրա մասին նշում և դուք դրա մասին կիմանաք:

May be a closeup of 1 person

- Քանի որ շուտով «Եվրատեսիլ» երգի մրցույթն է լինելու, կուզեի Ձեր կարծիքի լսել այս տարվա մեր մասնակցի և երգի վերաբերյալ:

-  Որքանով հասցրել եմ հետևել ու նկատել, մանկական Եվրատեսիլի մեր մասնակիցները միշտ լսարանին ոչ այնքան հայտնի են եղել, իսկ մեծերի դեպքում արդեն կայացած, իրենց լսարանն ունեցող իմ հայտնի կոլեգաներն էին մասնակցում որպես կանոն: Ես ունեմ յուրահատուկ մոտեցում Եվրատեսիլ երգի մրցույթին, այն համարում եմ ավելի քաղաքական մրցույթ, ոչ օբյեկտիվ: Որքանով ես եմ տեղյակ, Եվրատեսիլը երգի մրցույթ է, ոչ կատարողի, իհարկե, կատարողն էլ է շատ կարևոր, որ կարողանա այնպես ներկայացնել երգը, որ այն սիրվի, ընկալվի, դրա համար քվեարկեն:

Ինչ վերաբերում է այս տարվա մեր մասնակցին, ինձ հետաքրքրում է Առաջին ալիքի գործունեությունը, ես հետևում եմ: Այս աղջիկը բավականին լավ կերպար է, և՛ երգը, և՛ երաժշտությունը շատ մոտ են այս դարի պահանջներին: Միայ մի բան կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ հայտնիություն չունեցող մասնակցի են ուղարկում Եվրատեսիլ: Ես շատ կուզենամ, որ այս տենդենցը շարունակվի: Չեմ ուզենա, որ մեր հայ երգիչներին պատրաստեն և ուղարկեն այնտեղ, խեղճերը հիասթափված վերադառնան, դա կոտրում է արտիստին, ես դա ճիշտ չեմ համարում: Մեր այս տարվա մասնակիցը շատ տաղանդավոր է, տա Աստված, որ նա առաջին հորիզոնականով վերադառնա:

May be an image of one or more people and sky

Այս մասին առաջին անգամ եմ խոսում. դեռևս ամենաառաջին տարին, երբ Անդրեն մասնակցեց Եվրատեսիլին, ես առաջարկ ստացա Հանրայինից ներկայացնելու Հայաստանը, բայց հրաժարվեցի: Ես քաջ գիտակցեցի, որ շատ մեծ պատասխանատվություն կա այն արտիստի վրա, ով նախ առաջին անգամ պետք է ներկայացնի երկիրը, երկրորդ՝ աչքերը փակ գնալ մի տեղ, որի մասին ընդհանրապես գաղափար չունեի, այնքան էլ ճիշտ չէր լինի: Այն ժամանակ բավականին երիտասրադ էի, բայց հիմա, երբ հետ եմ նայում, խելացի եմ եղել: Հիմա շատ եմ ֆան էջերում տեսնում, որ քննարկում են, ուզում են, որ 2023-ին Անի Քրիստին ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում և որքան հասկացել եմ, դա նոր խոսակցություն է, բայց ուզում եմ ասել, որ չեմ պատրաստվում առաջիկա տարիներին գնալ Եվրատեսիլ, որովհետև, իհարկե շատ մեծ հարգանքով մրցույթի հանդեպ, չեմ կարծում, որ դա իմ տեղն է: Այն էներգիան, որ ես պետք է ծախսեմ այդ մրցույթին, կարող եմ իմ նախագծերի վրա ծախսել և բավարարվել իմ հայ լսարանով:

- Որպես ամփոփում՝ նոր նախագծերի հրավերներից խոսենք, հայրենիքից նոր առաջարկներ ունե՞ք: 

- Առաջարկ ստացա Հայաստանից, նոր նախագծից: Փակագծերը չեմ կարող բացել, որովհետև նախագիծը դեռ եթերում չէ, և ես իրավունք չունեմ խոսելու դրա մասին, բայց, ցավոք մերժեցի՝ հարգելի պատճառներով: Շատ հետաքրքիր նախագիծ էր, և ես իրոք կուզենայի մասնակցել: Հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստան այցս սարերի հետևում չէ:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular