ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտամին C-ի ամենաթերագնահատված աղբյուրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է։ Ապացուցված է, որ այս սննդանյութը, որը նաև հայտնի է որպես ասկորբինաթթու, բարելավում է իմունային համակարգի աշխատանքը:

Ահա վիտամին C-ի մի քանի հիանալի աղբյուրներ, որոնք ձեզ է առաջարկում 1or.am կայքը.

1. Գուավա

Գուավան վառ վարդագույն միրգ է, որը աճեցնում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Կարիբյան ավազանում և հաճախ գնահատվում է իր հակաբորբոքային հատկությունների համար: Ընդամենը 1 բաժակ գուավան պարունակում է մոտ 375 մգ վիտամին C:

Թեև այս արևադարձային միրգը կարող է ձեզ թվալ որպես ամառային մթերք, այն իրականում աճեցվում է նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում:





2. Կարմիր բուլղարական պղպեղ

Կարմիր բուլղարական պղպեղը, նույնիսկ պահածոյացված, օգտակար է սննդի և համի տեսանկյունից: Մեկ խոշոր բուլղարական պղպեղը պարունակում է մոտ 210 մգ վիտամին C, իսկ 1 բաժակը (կամ մեկ չափաբաժինը) պարունակում է մոտ 115 մգ:

 


3. Կիվի

Բժիշկ և հետազոտող Ուիլյամ Լին ասում է, որ կիվին ակտիվացնում է մարմնի բոլոր հինգ առողջապահական համակարգերը՝ անգիոգենեզ, ռեգեներացիա, միկրոբիոմ, ԴՆԹ-ի պաշտպանություն և իմունիտետ: Դրանք պարունակում են մոտ 75 մգ վիտամին C: Ներառում է նաև այլ սննդանյութեր՝ մանրաթել, կալիում և հակաօքսիդանտներ:



 
4. Բրոկկոլի

Ընդամենը 85 գրամ բրոկկոլին պարունակում է մոտ 80 մգ վիտամին C և փոքր քանակությամբ E և K վիտամիններ, երկաթ և ցինկ, որոնք աջակցում են իմունիտետին:
 
 
 
 
5. Բրյուսելյան կաղամբ

Մոտավորապես 70 մգ վիտամին C-ի հետ մեկտեղ բրյուսելյան կաղամբն ունի նաև ծծմբի բարձր մակարդակ: Չնայած ծծումբն օգտակար է աղիքների համար, այն հաճախ հանգեցնում է փքվածության: Որպեսզի առանց անհարմարությունների, ստանալ այս մթերքի առողջության համար բոլոր առավելությունները, բնաբան բժիշկ Քելիան Պետրուչին խորհուրդ է տալիս բանջարեղենը շոգեխաշել՝ դրանք ավելի հեշտ մարսելու համար:

Եթե ​​ձեզ չի հետաքրքրում շոգեխաշած բրյուսելյան կաղամբը, պատրաստեք դրանից խրթխրթան աղցան կամ տապակեք դրանք սխտորով և կայենյան պղպեղով:



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular