ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովում կփորձի ղեկավարներին համոզել ուժեղացնելու ճնշումը ՉԺՀ-ի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ ԱՄՆ-ի՝ մայիսին կայանալիք գագաթնաժողովի գլխավոր խնդիրը կդառնան Ջո Բայդենի վարչակազմի փորձերը ուժեղացնելու ճնշումը Չինաստանի վրա: Թեեւ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ կփորձի տարածաշրջանային դաշինքի ղեկավաներին համոզել դատապարտելու Ռուսաստանի գործողություննեն Ուկրաինայում, նշված է ինդոնեզական The Jakarta Post թերթի՝ ապրիլի 21-ին հրապարակված խմբագրական հոդվածում:

«Բայդենը կփորձի ճնշում գործադրել ԱՍԵԱՆ-ի ղեկավարների վրա, որպեսզի նրանք դատապարտեն ներխուժումն Ուկրաինա: Սակայն նրա համար գլխավոր հարցը մնում է Չինաստանը»,- նշված է հոդվածում: Ըստ որում Ասոցիացիայի անդամները «բացարձակապես շահագրգռված չեն դառնալու Ամերիկայի դաշնակիցները ՉԺՀ-ի դեմ դիմակայությունում», գրում է The Jakarta Post-ը:

«ԱՍԵԱՆ-ը ներկայումս շատ ավելի էկախված Պեկինից, քան Վաշինգտոնից, թեեւ անվտանգության ոլորտում տարածաշրջանային դաշինքը շահագրգռված է ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ տարածաշրջանում, հատկապես Հարավչինական ծովի ջրատարածքում, որտեղ Չինաստանն ակտիվորեն հայտարարում է իր տարածքային հավակնությունների մասին»,- նշված է հոդվածում:

Սկզբնապես գագաթնաժողովը պլանավորվել էր մարտի 28 – 29-ը եւ նվիրված էր ԱՍԵԱՆ – ԱՄՆ հարաբերությունների հաստատման 45-րդ տարեդարձին: Սակայն հանդիպհումը հետաձգվել է, քանի որ Ասոցիացիայի որոշ ղեկավարներ չեն կարողացել ուղեւորությունը Վաշինգտոն հարմարեցնել իրենց գրաֆիկին: «Փաստը, որ գագաթնաժողովը հետաձգվել է ԱՍԵԱՆ-ի նախաձեռնությամբ, նաեւ վկայում է Միացյալ Նահանգներից դաշինքի նվազող կախվածության մասին»,- նշված է հոդվածում: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտողար Ջեն Փսակին, գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 12 – 13-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular