ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…սիֆիլիս հիվանդություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրահայտ է, որ սիֆիլիսը սեռական հիվանդություն է: Իսկ ե՞րբ է այն տարածվել, և ստացել իր անունը: Այս հիվանդությունը քանի որ առաջին հերթին սեռական է, այսինքն փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով տարբեր անուններ է ունեցել։ Անգլիացիները, գերմանացիները , իտալացիները և լեհերը այս հիվանդությունը անվանել են «ֆրանսիական հիվանդություն» ՝ հավանաբար հաշվի առնելով այն, որ ֆրանսուհիները համեմատաբար ավելի անկեղծ և սիրահար են սեռական կապերին։ Իրենց հերթին ֆրանսիացիները այս հիվանդությունը կոչել են «նեապոլական հիվանդություն», հավանաբար հաշվի առնելով իտալուհիների կրքոտությունը։ Նեապոլցիները այս հիվանդությունը կոչել են «իսպանական հիվանդություն», հավանաբար հաշվի առնելով այն, որ Նեապոլ նավահանգստում ավելի շատ իսպանական նավաստիներ էին հյուրընկալվում։ Պորտուգալացիները ևս այս հիվանդությանը իսպանական անուն էին տվել՝ մի քիչ ուրիշ տեսակով «կաստիլիական հիվանդություն»։ Առավել պարզ և բացատրելի անուն էին տվել սիֆիլիսին թուրքերը՝ «քրիստոնեական հիվանդություն»։ Հաշվի առնելով այն , որ Ամերիկայի առաջին հետազոտողները վերջնական իմաստով իսպանացիներն էին, սիֆիլիսին տիպիկ անուն էր տվել այդ հիվանդությունը առաջին անգամ հետազոտած բժիշկը՝ իսպանացի Ռյուի դը Իսլան՝ «էսպանյոլական օձ»։ 1530 թվականին լույս է տեսնում բժիշկ, բանաստեղծ և աստղագետ Ջիրոլամո Ֆրակոստորոյի «Սիֆիլիս, կամ գալլական հիվանդություն» պոեմը, որտեղ առաջին անգամ բժշկորեն նկարագրվում է հիվանդությունը։ Պոեմում նկարագրվում է Սիֆիլիս անունով խոզապահը, որը մարտահրավեր է նետում աստվածներին, արդյունքում աստվածները նրան ուղարկում են ծանր հիվանդություն, որը այդպես էլ հենց կոչվում է՝ սիֆիլիս։ Ըստ մեկ այլ վարկածի Սիֆիլիսը Նեոբայի որդին էր, որը հանդիսանում էր Տանտալի դուստրը և Ֆիվայի թագավոր Ամֆիոնի կինը։ Նեոբան պարծենում էր, որ իր սերունդը շատ բեղուն է և արդյունքում նրա ամբողջ սերունդը մահանում է Արտեմիդայի և Ապոլլոնի վրեժի արդյունքում՝ նրանց հիվանդացնելով, իսկ այդ հիվանդությունը, որի դեպքում նաև անպտղություն է լինում  հետագայում բժիշկները կոչել են  է նրա որդու անունով՝ սիֆիլիս։  Սիֆիլիսը առաջին անգամ Եվրոպայում արձանագրվել է Բարսելոնայում 1493 թվականին։ Ընդունված է, որ ամերկյան մնացած բարիքների ՝ կարտոֆիլի, պոմիդորի, եգիպտացորենի  և այլնի հետ այս «նորությունը» առաջին անգամ Եվրոպա են բերել Կոլոմբոսի արշավախմբի անդամները։ Նույն բժիշկ Ռյուի դը Իսլան իր հուշերում նշում է, որ բուժել է  Կոլոմբոսի արշավախմբի «Նինի» նավի նավապետ Վիսենտ Պինսոնի մոտ հայտնաբերած սիֆիլիսը։ 1494 թվականին սիֆիլիսը հայտնվել է Նեապոլում, ընդ որում ֆրանսիական զորքերի կողմից քաղաքը գրավելուց հենց առաջ։ Հետագայում, երբ Նեապոլը գրաված ֆրանսիայի թագավորի հավաքած վարձկան բանակը ցրվել է՝ նրանք եվրոպական այս նորույթ հիվանդությունը տարածել են աշխարհով մեկ։ Անգամ բանը հասել է նրան, որ թագավոր Մաքսիմիլիանը հատուկ հրաման է հրապարակել «չոր ցանի» դեմ պայքարի կոչով՝ համարելով այն աստծո պատիժ։ Մարմնավաճառության, սանձարձակ սեռական կապերի, զրոյական անձնական հիգիենայի պայմաններում սիֆիլիսը լայն տարածում է ստացել Եվրոպայում։ Այն ժամանակ սիֆիլիսով վարակվելուց հետո ընդամենը մեկ-երկու շաբաթից հիվանդի ամբողջ մարմինը պատվում էր թարախաբշտիկներով,  թափվում էին մազերը, վնասվում էր կենտրոնական ներվային համակարգը։ Մի քանի ամիս տանջվելուց հետո այդ «սիրո զոհերը» մահանում էին սարսափելի և ամոթալի մահով։ Սա մոտավորապես նույնն է, ինչ կատարվում էր Ամերիկայի հնդիկների հետ, որոնք առնչվել էին իրենց անհայտ օդակաթիլային վարակի հետ։ Հնդիկները մահանում էին ՍՇՎ-ից, իսկ եվրոպացիները սիֆիլիսից, քանի որ ո՜չ հնդիկները, և ո՜չ էլ եվրոպացիները բնական անընկալություն չունեին այդ իրենց անծանոթ վարակների նկատմամբ։ Երեք քառորդ դար անց սիֆիլիսի հարցով Եվրոպայում իրավիճակը կայունացել է, քանի որ կազմավորվել է վարակին դիմակայող որոշակի իմուն շերտ։ Իհարկե սիֆիլիսը շարունակել է մոլեգնել, սպանել ու հաշմանդամ դարձնել մարդկանց, բայց արդեն իսկ դա մահացու հիվանդություն չէր։ Իհարկե այդ համաճարակի ընթացքում միլիոնավոր մարդիկ են տուժել։ Չեն խուսափել սիֆիլիսից անգամ աշխարհի տերերը, մասնավորապես հիվանդ են եղել Հռոմի պապ Հուլիոս երկրորդը, Անգլիայի թագավոր Հենիրխ 13-րդը, մոսկովյան ցար Իվան Գրոզնին, Լենինը և այլն։ Չնայած նրան, որ սիֆիլիսի համաճարակը անկում է ապրել, այնուամենայնիվ այն անբուժելի է եղել մինչև պենիցիլինի հայտնագործումը՝ 20-րդ դարը։ Ինչքան էլ զարմանալի է, բայց սիֆիլիս հիվանդությունը կարողացել է փոխել  աշխարհը այնպես, ինչպես չեն կարողացել փոխել ոչ մի թագավոր կամ միապետ։ Օրինակ ձեռքով բարևելը հայտվել է այդ ժամանակ, քանի որ մինչև դա մարդիկ հանդիպելիս համբուրվում էին (ինչպես հիմա կատարում է մեր երիտասարդ սերունդը)։ Բանն այն է, որ սիֆիլիսը տարածվում է նաև համբույրի միջոցով։ 1570 թվականից Եվրոպայում մոդայիկ են դարձել կեղծամները, քանի որ սիֆիլիսի ժամանակ մազերը թափվում էին։ Ընդ որում կեղծամ կրում էին հիմնականում հարուստ արիստոկրատները և պաշտոնյաները։ Մինչև հիմա անգամ որոշ երկրներում ավանդույթ է մնացել, որ դատավորը լինի կեղծամով։ Ի վերջո սիֆիլիսը միշտ էլ եղել է խարան մարդու համար, որպես անառակ կյանքի խորհրդանիշ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular