ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքի իշխանությունները Թուրքիայի ռազմական գործողությունը համարել է երկրի անվտանգության սպառնալիք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի գործողությունը Իրաքի հյուսիսում սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար: Այդ մասին  ասվում է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի դիվանատան հայտարարության մեջ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը ռազմական գործողություն է սկսել Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ, այն անցկացվում Է Իրաքի հյուսիսային մասում, ավելի վաղ հաղորդել է Թուրքիայի Anadolu գործակալությունը: Նրա տվյալներով՝ գործողության ժամանակ գործի են դրվել հատուկ նշանակության ուժերը եւ ռազմաօդային ուժերը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր իր մեկ զինծառայողի զոհվելու եւ չորսի վիրավորվելու մասին: «Նախագահի դիվանատունն անհանգստությամբ է հետեւում Թուրքիայի ընթացիկ գործողություններին Քրդաստանի տարածաշրջանի իրաքյան տարածքում եւ դրանք համարում է Իրաքի ինքնիշխանության խախտում եւ սպառնալիք Իրաքի ազգային  անվտանգության համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային եւ ցամաքային գործողություններ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր 2015 թվականի հուլիսի սկզբից ի վեր  երկրի ներսում ՔԱԿ-ի վեց հազար անդամների եւ նրա սահմաններից դուրս 6,9 հազարի ոչնչացման մասին. թուրք ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular