ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային բոլոր հասանելի ձևերով աջակցում ենք, բայց ՌԴ-ի հետ պատերազմել չենք պատրաստվում. Սպիտակ տուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում այցելել Ուկրաինա։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա չի փոխվել... Նախագահը չի պատրաստվում գնալ»,- ասել է նա: Միաժամանակ, Փսակին նշել է, որ եթե պլանավորվի կազմակերպել ամերիկացի պաշտոնյաներից որևէ մեկի այցը Ուկրաինա, ապա Վաշինգտոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի ասի, թե կոնկրետ ով և երբ կմեկնի։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հանգստյան օրերին զենքով բեռնված չորս ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա՝ 800 միլիոն դոլար ծավալով օգնության նոր փաթեթից, որի մասին օրերս հայտնել էր Բայդենը:

«Ես սա ասում եմ պարզապես ձեզ հասկացնելու համար, թե ինչ ջանքեր ենք գործադրում ավելի շատ օգնություն հասցնելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը։

Փսակիի խոսքով՝ Բայդենը մերժել է ԱՄՆ Սենատում իր համախոհներից Քրիս Կունսի առաջարկը՝ զորքեր ուղարկել Ուկրաինա։

«Նախագահն առաջվա պես ծրագրեր չունի զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար: Նա չի կարծում, որ դա բխում է ազգային անվտանգության, ամերիկյան ժողովրդի շահերից», - ասել է Փսակին:

Ըստ խոսնակի՝ ԱՄՆ վարչակազմը կենտրոնացած է Կիևին ռազմական օգնության «պատմական ծավալ» տրամադրելու վրա՝ միաժամանակ նրան տնտեսական օգնություն տրամադրելով։

«Դա նաև ամրապնդում է ուկրաինացիների դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Եվ դրան զուգահեռ մենք ձևավորում ենք տնտեսական պատժամիջոցների պատմական փաթեթ, որն ունի կործանարար ազդեցություն Ռուսաստանի տնտեսության վրա: Իհարկե, մենք ուկրաինացիներին աջակցում ենք բոլոր հասանելի ձևերով, բայց նախագահը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ»,- կարծում է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular