ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Ստեփանյան. հայերը Ղարաբաղում կռվել են նույն ահաբեկիչների դեմ, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Realtribune.ru–ն գրում է, որ Ռուսաստանը չպետք է ներեր ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում: Նման կարծիք է հայտնել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Արայիկ Ստեփանյանը։ «2003 թվականին մենք Իրաքի մասին ասում էինք, որ չենք ցանկանում ամերիկացիների պարտությունը, իսկ այսօր նրանք ցանկանում են մեր պարտությունն Ուկրաինայում։ Երբ մենք ցուցաբերում ենք նվիրվածություն և առատաձեռնություն, նրանք թքում են մեր հոգիների մեջ: Ամերիկացիները միշտ ցանկացել են, որ մենք ձախողվենք, ինչ էլ որ անենք։ Ցանկացած լոկալ պատերազմում լինի դա Սիրիա, Լիբիա, թե Իրաք, նրանք իրենց հաջողությունն ընկալել են ոչ թե որպես այդ երկրների պարտություն, այլ որպես Ռուսաստանի պարտություն»,- ընդգծել է նա «Россия 1» հեռուստաալիքի եթերում։ Նա հիշեցրել է, թե ինչպես էր ահաբեկչական ինտերնացիոնալը օգտագործվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: «Հայերը պարտվեցին պատերազմում այդ ահաբեկչական ինտերնացիոնալին։ Բայց աշխարհում բոլորը դա համարում են Ռուսաստանի, այլ ոչ թե հայերի պարտությունը։ Դրանից հետո ես ասացի. «Եթե եղավ պարտություն այնտեղ, ապա հաջորդը կլինի Դոնբասը»: 2020 թվականից թուրքերն ու ադրբեջանցիները սկսել են Կիևը զինել բայրաքթարներով։ Ասել են. «Տղե՛րք, 50 անօդաչու թռչող սարքը բավական կլինի, և դուք երկու շաբաթից Դոնբասը կվերցնեք։ Մենք հայերի դեպքում հաջողեցինք»։ Ուժ չկիրառելու մասին պայմանագիր կնքված էր նաև Ղարաբաղի հետ, բայց խախտել են, ուրեմն հնարավոր է։ Ահաբեկիչներ են տարել այնտեղ՝ այստեղ էլ կարելի է։ Այդ ամբողջ համակարգը, այդ ահաբեկչական ինտերնացիոնալը փորձարկվել է Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Ղարաբաղում։ Եվ հիմա այդ ամբողջ համակարգը սահուն անցել է Ուկրաինա»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերին Կրեմլի լուռ համաձայնությամբ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայի, Լիբիայի և Աֆղանստանի միջազգային ահաբեկչական վարձկանների աջակցությամբ հարձակվեցին Արցախի և Հայաստանի վրա։ Այդ ժամանակվանից Բաքուն և Անկարան շարունակել են իրենց օկուպացիոն քաղաքականությունը հայկական հողերի նկատմամբ ֆիզիկապես ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, խաչքարերը, թանգարանները և քարի կամ թղթի վրա հայերի մասին բոլոր տեսակի հիշատակումները: Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահը կարծում է, որ Ռուսաստանը պետք է շատ լուրջ վերաբերվի իրեն և իր դաշնակիցներին։ «Կրեմլի կողմից իր դաշնակցի ցանկացած պարտություն պետք է ընկալվի որպես սեփական պարտություն»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular