ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի վերջո, Ուկրաինայի հարցում Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. Բլինկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն համոզված է, որ Չինաստանը, ի վերջո, պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունում, քանի որ դա «ազդում է նրա հեղինակության վրա աշխարհում»։

Ելույթ ունենալով Միչիգանի համալսարանի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ՝ Բլինկենը հիշեցրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Մոսկվան և Պեկինը համատեղ հայտարարություն են ընդունել՝ ընդգծելով, որ իրենց միջև բարեկամությունը «սահմաններ չունի»։

«Կարծում եմ, որ հիմա որոշակի առումով փորձարկում է՝ ինչպիսին են այդ սահմանները, քանի որ Չինաստանը գտնվում է դժվար իրավիճակում»,- ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։

Բլիկենը հիշեցրել է, որ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքականությունը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և դրա հիմքում ընկած սկզբունքների պահպանման վրա։

Սակայն, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, «այժմ այդ սկզբունքներին մարտահրավեր է նետվել» Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կպաշտպանի այն սկզբունքները, որոնք պնդում է, որ պահպանում է: Բայց նա դա չի անում: Կարծում եմ, որ նա գնալով ավելի անհարմար վիճակում է, քանի որ հսկայական անջրպետ կա նրա միջև, ինչ Չինաստանն ասում է և իրականում անում է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Կարծում եմ, որ դա ազդում է նրա հեղինակության վրա աշխարհում, աշխարհի շատ մասերում: Խնդիրն այստեղ ոչ թե ԱՄՆ-ի կողքին լինելն է, այլ այն կողմում, որը ճիշտ է սխալի դեմ: Աջակցել միջազգային հարաբերությունների համակարգի հիմնարար սկզբունքներին կամ՝ քաոսին ու հակամարտություններին: Եվ, ի վերջո, Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել»,- ասել է Բլինկենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular