ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն Է ցանկանում, երբեմն խնդրում Է ավելին, քան կարելի Է տալ․ Լը Պեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում Է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում Է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու:

«Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն Է ցանկանում: Երբեմն նա խնդրում Է ավելին, քան կարելի Է տալ»,- ապրիլի 14-ին ասել Է Լը Պենը France 2 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պատասխանելով հաղորդումը վարողի հարցին՝ նա արտահայտվել Է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կիրառված «ցեղասպանություն» տերմինի գործածման դեմ:

«Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը»,- ասել Է Լը Պենը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի համաձայնվել ԱՄՆ-ի նաշագահ Ջո Բայդենի ասածին, որը պնդել Է, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» Է թվում: Ֆրանսիայի ղեկավարը «տերմինների գործածման հարցում զգուշության» կոչ Է արել: Լը Պենը միաժամանակ ընդգծել Է, որ չի հավատում Ռուսաստանի մեկուսացման հնարավորությանը միջազգայն ասպարեզում: «Դա աշխարհի մեծ տեություն Է»,- ասել Է նա՝ նշելով, որ հանդես Է գալիս ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շփումների վերականգնման օգտին ուկրաինական հակամարտության ավատից հետո:

«Ես կարծում եմ, որ Արեւմուտքը կկորցնի, եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ընտրությունն անի հօգուտ Չինաստանի հետ համագործակցության»,- ասել Է նախագահի թեկնածուն: Նա նշել Է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում իր արտաքին քաղաքականությունում ինքը կղեկավարվի «անկախության, հավասարահեռության եւ մշատականության» սկզբունքներով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում կկայանա ապրիլի 24-ին: Լը Պենի մրցակիցը կլինի երկրի գործող նախագահ Էմանունել Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular