ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան և Պեկինը միասին կշարժվեն դեպի բազմաբևեռ և արդար աշխարհակարգ. մեկնարկել է Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանում մեկնարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի Telegram-ում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սերգեյ Լավրովի և Վան Իի միջև բանակցությունները Չինաստանում սկսվել են»,- գրել է նա։ 

Ին իր խոսքում ընդգծել է, որ տարեսկզբից Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դիմակայել են համաշխարհային իրավիճակի փոփոխությունների նոր փորձությունների և դրսևորել զարգացման ամուր միտում։

«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները դիմակայեցին միջազգային իրավիճակի փոփոխությունների նոր փորձություններին, պահպանեցին ճիշտ ուղղությունը և դրսևորեցին զարգացման ամուր միտում»,- ասել է  նա։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի վստահությունը տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հարցում էլ ավելի է ուժեղացել։

«Մենք շահագրգռված ենք, որ ՉԺՀ-ի հետ մեր հարաբերությունները շարունակեն զարգանալ կայուն և հետևողական, մեր ղեկավարները՝ նախագահ Պուտինը և  նախագահ Սի Ծինփինը, համաձայնության են եկել այս հարցում: Եվ այսօր, ինչպես Դուք ասացիք, մենք դիտարկելու ենք կոնկրետ քայլեր, որոնք միտված են ապահովելու, որ այդ բոլոր պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվեն»,- իր հերթին ասել է Լավրովը։

Ռուսաստանը, Չինաստանը և համախոհները միասին կշարժվեն դեպի բազմաբևեռ և արդար աշխարհակարգ՝ հետևելով «միջազգային հարաբերությունների պատմության լուրջ փուլի» արդյունքներին, ասել է Լավրովը։

Նշենք, որ Լավրովը ժամանել է Չինաստանի Տունսի քաղաք, որտեղ մարտի 31-ին կմասնակցի Աֆղանստանին հարևան երկրների երրորդ նախարարական համաժողովին։ Մարտի 30-ին ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մի շարք բանակցություններ կանցկացնի օտարերկրյա գործընկերների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular