ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք գնալ դրան. Զելենսկին՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններում քննարկում են ռուսաց լեզվի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների և հնարավոր «չեզոքության» հարցը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի  ապանացիֆիկացմանն ու ապառազմականացմանը, ապա Ռուսաստանի Դաշնության այս վերջնագրերը երկխոսության ժամանակ չեն նշվում։ Այս մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է focus.ua կայքը։

Զելենսկու խոսքով՝ իր համար անհասկանալի են ապանազիֆիկացումը և ապառազմականացումը, և Ուկրաինան մտադիր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ռուսաստանը այս երկու հարցերը բերի օրակարգ։

Զելենսկին պատրաստ է քննարկել Ուկրաինայի ոչ միջուկային և չեզոք կարգավիճակը, ինչպես նաև անվտանգության երաշխիքները, որոնք Կիևը պետք է ստանա նման փոխզիջման իրականացման դիմաց։ Սակայն, ըստ նախագահի, այս հարցը պետք է «խորապես մշակվի»:

«Մենք պատրաստ ենք գնալ դրան (չեզոք կարգավիճակ - խմբ.) Ուստի մենք շահագրգռված ենք, որ այս փաստաթուղթը վերածվի լուրջ համաձայնագրի, որը կստորագրվի... Հիմա անցում կանեմ հանրաքվեին։ Այն պետք է վավերացնեն երաշխավոր երկրների խորհրդարանները։ Իսկ Ուկրաինայում պետք է հանրաքվե լինի։ Ինչո՞ւ, քանի որ մենք ունենք հանրաքվեների մասին օրենք, մենք այն ընդունել ենք։ Այս կամ այն կարգավիճակի փոփոխությունը… Իսկ անվտանգության երաշխիքները սահմանադրական փոփոխություններ են ենթադրում»,- իր տեսակետը պարզաբանել է նախագահը։

Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր փոխզիջումների վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել մի քանի ամսվա ընթացքում, իսկ Սահմանադրության փոփոխությունները կամրագրվեն առնվազն մեկ տարի։

«Մենք պետք է պայմանավորվածություն ունենանք նախագահ Պուտինի հետ: Երաշխավոր երկրները ոչինչ չեն ստորագրի, եթե զորքերը շարունակել իրենց տեղում գտնվել: Ինչո՞ւ եմ կարծում, որ պատերազմը կարող է արագ ավարտվել, և միայն Պուտինն ու նրա շրջապատն են ձգձգում…Որովհետև... Ջոնսոն, Բայդեն, Դուդա, Էրդողա՞ն։ Ո՞վ է նստելու ինչ-որ բանի մասին խոսելու, եթե զորք շարունակի մնալ։ Ո՞վ է ինչ-որ բան ստորագրելու. ոչինչ չի լինի, դա անհնար է», - ընդգծել է Զելենսկին և մատնանշել ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular