ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ներկայացրել է պահանջներ, որոնց մի մասը Զելենսկու համար չափազանց դժվար կլինի ընդունել. Թուրքիան ուշագրավ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան զրույցից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հինգշաբթի կեսօրին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրույց է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հայտնել, թե որոնք են Ռուսաստանի հստակ պահանջները Ուկրաինայի հետ խաղաղություն կնքելու վերաբերյալ:

Զրույցի ավարտից հետո BBC-ն հարցազրույց է անցկացրել Էրդողանի գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընի հետ, որը լսել է նախագահների խոսակցությունը:

Ըստ նրա՝ ռուսական պահանջները բաժանվում են երկու կատեգորիայի. առաջին չորս պահանջները, ըստ Քալընի, «Ուկրաինայի համար դժվար չէ կատարել»: Դրանցից գլխավորն Ուկրաինայի համաձայնությունն է չեզոք երկիր լինելուն և ՆԱՏՕ-ին անդամակցության համար չդիմելուն. վերջին կետը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն խոստովանել է։

Այս կատեգորիայի այլ պահանջներ կան, որոնք, ըստ Քալընի, կարծես թե ռուսական կողմի համար «դեմքը փրկելու» տարրեր են։

Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է անցնի զինաթափման գործընթաց՝ համոզելու համար, որ այն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար: Ուկրաինայում պետք է լինի ռուսաց լեզվի պաշտպանություն: Պետք է իրականացվի դենացիֆիկացիա։ Սա վիրավորական է Զելենսկու համար, որը ծագումով հրեա է և որի հարազատներից ոմանք զոհվել են Հոլոքոստի ժամանակ, սակայն թուրքական կողմը կարծում է, որ Զելենսկու համար բավական հեշտ կլինի ընդունել։ Միգուցե Ուկրաինայի համար բավական կլինի դատապարտել նեոնացիզմի բոլոր ձևերը և խոստանալ վերացնել դրանք:

Բացի այդ, Էրդողանի հետ զրույցում Պուտինն ասել է, որ իր և Զելենսկու միջև դեմ առ դեմ բանակցություններ կպահանջվեն նախքան այս հարցերի շուրջ համաձայնության հասնելը։ Զելենսկին արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ և  բանակցություններ վարել նրա հետ։

Քալընը շատ զուսպ է խոսել խնդրահարույց հարցերի շուրջ՝ նշելով, որ դրանք վերաբերում են Ուկրաինայի արևելքում Դոնբասի կարգավիճակին և Ղրիմի կարգավիճակին։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի կառավարությունից կպահանջի զիջել Ուկրաինայի արևելքում գտնվող տարածքը։ Մյուս առաջարկն այն է, որ Ռուսաստանը Ուկրաինայից պահանջելու է պաշտոնապես ճանաչել Ղրիմը։

Այս երկու պահանջներն էլ, կարծում է Քալընը, Զելենսկու համար չափազանց դժվար կլինի ընդունել։

Միաժամանակ, Էրդողանի խորհրդականին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացը շատ բարդ է թվում։

Քալընն ընդգծել է, որ եթե համաձայնագրի մանրուքները մանրակրկիտ մշակված չլինեն, Պուտինը կամ նրա իրավահաջորդները միշտ կարող են այն օգտագործել որպես պատրվակ Ուկրաինայում նոր պատերազմի համար։ Խաղաղության համաձայնագրի կնքման համար կարող է երկար ժամանակ պահանջվել, նույնիսկ եթե հրադադար լինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular