ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական բանակն առանց մարտի հանձնել է Կախովսկայա ՀԷԿ–ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռոսգվարդիան պաշտպանության տակ է առել Ուկրաինայի Կախովսկայա ՀԷԿ–ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կախովսկայա ՀԷԿ–ում, որը ռազմավարական օբյեկտ է հանդիսանում, վերականգնվում է նորմալ աշխատանքը։ Ռոսգվարդիայի ստորաբաժանումներն ապահովում են ՀԷԿ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը, կայանի աշխատակիցներն աստիճանաբար վերադառնում են իրենց տեղերը», – ասվում է Ռոսգվարդիայի հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ ՀԷԿ–ն ուկրաինական կողմը «հանձնել է առանց մարտի, տեղի ռազմականացված անվտանգության ծառայությունը վայր է դրել զենքն ու գնացել տներով»։
 
«Ռոսգվարդիայի գումարտակ-մարտավարական խումբը ՌԴ ԶՈւ զինծառայողների հետ համատեղ հաջողությամբ պատասխանել է կայանը գրավելու փորձ անող նեոնացիստների հարձակումներին` անձնակազմի կորուստ չտալով։ Քանի որ Դնեպրով Զապորոժիեից մինչև Նովայա Կախովկա միակ անցակետը Կախովսկայա ՀԷԿ–ով է, դրանով միջանցք է բացվել։ Այժմ փախստականները կարող են տուն վերադառնալ», – նշել են Ռոսգվարդիայում։
Ուկրաինայի հարավում գտնվող խոշորագույն ՀԷԿ–ը կառուցվել է անցած դարի 50-ականներին։ Այն սնում էր Կախովկայի ջրամբարը, որից Հյուսիսղրիմյան ջրանցքով ջուրը հասնում էր թերակղզի։ 2014 թվականին Ուկրաինան փակեց ջրի այս հիմնական աղբյուրը և Ղրիմի բնակիչներին ջրային շրջափակման մեջ դրեց։ Այսօր Հյուսիսղրիմյան ջրանցքն աստիճանաբար լցվում է ջրով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular