ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽԽՎ-ն քվեարկել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու օգտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին միաձայն կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այդ մասին ասվում է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» է քվեաարկել 216 մարդ, երեքը ձեռնպահ են մնացել:

«Վեհաժողովը, միաձայն քվեարկելով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել՝ միջնորդել, որպեսզի Ռուսաստանն «անհապաղ դուրս գա Եվրոպայի խորհրդից»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլեւս չի կարող լինել կազմակերպության անդամ պետություն»,-նշվում է նրանում: Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել էր, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել է, ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարին:

«Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին որոշումն ընդունվել է: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին»,-մարտի 15-ին Տոլստոյը գրել է իր Telegram-ալիքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դուրս է գալիս սեփական կամքով, դա կշռադատված եւ լավ մտածված որոշում է»: Ռուսաստանը նաեւ կչեղարկի Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եւս չորս կոննվենցիաներ եւ, հնարավոր է, մի շարք փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՌԴ-ի շահերին, հայտարարել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular