ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը նախկին ԽՍՀՄ երկրներին ռուսաֆոբիա է սովորեցնում վերահսկվող հասարակական կազմակերպությունների միջոցով. քաղաքագետ Զախարով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

riafan.ru–ն գրում է, որ Արևմուտքն աշխարհում արհեստականորեն ուղղորդված ռուսաֆոբիայի օջախներ է ստեղծում. այս մասին riafan.ru–ին հայտնել է «Երիտասարդական նախաձեռնությունների եվրասիական ինստիտուտի» ղեկավար, քաղաքագետ Դմիտրի Զախարովը։

Ըստ փորձագետի՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վերահսկվող ՀԿ-ների միջոցով ռուսաֆոբիա են սովորեցնում և Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների ժողովուրդներին։ «Ինչպես ասել է Լև Նիկոլաևիչ Գումիլյովը. «Չկան վատ ժողովուրդներ, կան վատ մարդիկ»: Եվ հենց այդ «վատ մարդիկ» են դաստիարակվել այն ծայրահեղ մոլեգին ազգայնականների կողմից, որոնց հովանավորում էր Արևմուտքը Խորհրդային Միության տարիներին։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք սկսել են իրենց ձեռքերով ստեղծել «ազգային պետություններ», որոնք, ըստ էության, բազմազգ են, ինչպես Ռուսաստանը»,- ասել է նա։ Զախարովն ընդգծել է, որ Արևմուտքը «ձգում է արջի պոչը», խաղում է ազգամիջյան կռվների և ռուսաց լեզվի ճնշումների վրա։ «Դա շատ հարմար խնդիր է»,- հավելել է նա։

Քաղաքագետը նաև նշել է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում հանդուրժողականությունը, որով այդքան հպարտանում են, բացարձակ չէ: «Դա ենթադրյալ «ժողովրդավարության» արտաքին իդեալն է, որից նա [Եվրոպա] մեծամասամբ արդեն իսկ խուսափում և օգտագործում է որպես քաղաքական գործիք աշխարհում միգրացիան կառավարելու համար»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ ո՛չ ռուսներին, ո՛չ, օրինակ՝ արաբներին, վաղուց չեն սիրում Եվրոպայում։ «Ընդհանրապես շատ ազգերի չեն սիրում։ Հենց այն պատճառով, որ նրանք մեծամասամբ կազմված մոնոէթնիկ պետություններ են, որտեղ այլ երկրների ժողովուրդները միշտ ոտնահարել են նրանց իրավունքները, իսկ գերիշխող, պետություն ձևավորողի դերը բացարձակ է եղել»,- ասել է նա riafan.ru-ին տված հարցազրույցում։

Եզրափակելով Դմիտրի Զախարովն ընդգծել է, որ հենց դա է այժմ «սովորեցնում» ԵՄ-ն նախկին ԽՍՀՄ երկրներին։ Պետությունների ներքին գործերին նման միջամտության համար, նրա խոսքերով, «ժամանակն է խփել նրանց ձեռքերին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular