ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պատերազմը հակամարտություն չէ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև. Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մենք Ռուսաստանի դեմ չենք պատերազմում, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ազգին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը «պառակտում» է ստեղծել Եվրոպայում։

«Հենց նախագահ Պուտինը, մեկը մյուսի հետևից դավաճանելով իր միջազգային պարտավորություններին, պատերազմն ընտրեց»,- ասել է Մակրոնը։ «Այս պատերազմը հակամարտություն չէ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես ոմանք կցանկանային, որ մենք մտածեինք: Ուկրաինայում ՆԱՏՕ-ի բազա չկա։ Դա սուտ է։ Ռուսաստանը ագրեսիայի օբյեկտ չէ, նա ագրեսոր է։ Այս պատերազմը նացիզմի դեմ պայքար չէ… Դա սուտ է»,- հավելել է Մակրոնը։

Նա ասել է, որ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ կապերի պահպանմանը։ Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ կապի մեջ է Պուտինի հետ, որպեսզի «համոզի նրան հրաժարվել զենքից», ինչպես նաեւ կանխել «հակամարտության ընդլայնումը»:

Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի` Ուկրաինայում ռազմական գորոծողություններն ընդգծեց եվրոպական պաշտպանական ռազմավարությունը նոր փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Մակրոնը նաեւ հայտարարել է, որ մարտի 10-ին եւ 11-ին Վերսալում կհյուրընկալի եվրոպացի առաջնորդների գագաթաժողովը՝ էներգետիկ անկախությունն ու պաշտպանությունը քննարկելու համար։

Միեւնույն ժամանակ, Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ Ֆրանսիայի տնտեսությունը կտուժի Ուկրաինայի պատերազմի հետեւանքներից, եւ իր կառավարությունը կաշխատի պաշտպանել տնային տնտեսություններին ճնշումներից, այդ թվում՝ գների աճից։ Նա զգուշացրել է, որ «առաջիկա օրերը, ամենայն հավանականությամբ, ավելի ու ավելի դժվար կլինեն»:

«Պատերազմն, անկասկած, կազդի ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Ֆրանսիայի վրա, որտեղ բենզինի, գազի, ամենօրյա օգտագործման ապրանքների գները, ըստ ամենայնի, կբարձրանան»: Նա զգուշացրել է, որ «կտուժեն մեր ֆերմերները, մեր արդյունաբերությունը եւ տնտեսության մի շարք ոլորտներ»։

«Ես վարչապետին խնդրել եմ առաջիկա օրերին տնտեսական եւ սոցիալական կայունության ծրագիր մշակել»՝ հակամարտությունից բխող դժվարություններին արձագանքելու համար»,- ասել է Մակրոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular