ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննադատելով բոլշևիկներին` Պուտինը երկիրը տանում է նրանց ճանապարհով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն գրում է, որ վերջապես տեղի ունեցած Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը քաղաքական գործողությունների առումով միանգամայն ճիշտ, և լիովին արդարացված քայլ է։ Այստեղ ավելորդ են փաստարկները՝ հիմնված արդի քաղաքական հանգամանքների վերլուծության վրա. դրանք բոլորն էլ վաղուց հայտնի են։

Կենտրոնանանք հարցի մյուս կողմի վրա, ո՞րն է Ռուսաստանի նախագահի կողմից իր որոշման պատմական հիմնավորումը։ Այդ փաստարկը, այդ գաղափարական հիմքն է որոշելու, թե ի՞նչ է անելու Ռուսաստանը հետագայում Ուկրաինայի և ընդհանրապես հետխորհրդային տարածքի երկրների հետ հարաբերություններում, և ինչպես հուշում են փորձն ու գիտելիքները՝ դրանք կաշխատեն հենց Ռուսաստանի դեմ։

Առաջին հերթին, թեև դա ամենակարևորը չէ, ինչի վրա արժե ուշադրություն դարձնել, այն թեզի փաստացի անարժանահավատությունն է, որ Ուկրաինան «ամբողջությամբ և լրիվ ստեղծվել է Ռուսաստանի, ավելի ճիշտ բոլշևիկյան Ռուսաստանի կողմից»:

Պատմական փաստ է այն, որ Կենտրոնական Ռադայի ուկրաինական ներկայացուցչական մարմինը ստեղծվել է Կիևում 1917 թվականի մարտին, երբ Լենինը, ինչպես և բոլշևիկյան կուսակցության ղեկավարության զգալի մասը դեռևս աքսորում էին: Այդ փաստի սրբագրումը Վլադիմիր Պուտինի կողմից արվել է այն շեշտադրմամբ, որ խոսք է գնում «ժամանակակից Ուկրաինայի» մասին, որ հենց դա է «ստեղծվել բոլշևիկների կողմից»։ Բայց բոլշևիկները ստեղծել են նաև, օրինակ, ժամանակակից Ադրբեջանը, որի նախագահին արդեն ընդունել են Մոսկվայում։ Եվ բոլշևիկներն էին, որ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը տվել են Ադրբեջանին, այլ ոչ թե հայրենի Հայաստանին: Հիմա ի՞նչ, այստեղ ևս Ռուսաստանը կպայքարի՞ նման քաղաքականության հետևանքների դեմ։ Բայց նման ցանկություն չի նկատվում։ Բոլշևիկների «ստեղծագործությունն» է նաև ժամանակակից Ղազախստանը իր մեծ թվով հողերով, որոնք պատմականորեն չեն պատկանել ղազախական ցեղերին։

Բոլոր այն պետությունները, որոնք այսօր գոյություն ունեն նախկին ԽՍՀՄ-ում (բացառությամբ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի, որոնք ձևավորվել են 1918 թվականին արևմտյան սվիններով) ստացել են իրենց ժամանակակից տեսքը բոլշևիկների կողմից։ Անկախության իրենց ուղին նրանք սկսել են դեռևս Ռուսական կայսրության ժամանակ: Բայց հենց բոլշևիկներն են հավաքել փլուզված Ռուսական կայսրությունը մեկ երկրի՝ Խորհրդային Միության մեջ, և այդ վաստակը ճանաչել է նույնիսկ ռուսական էմիգրացիան։ Բոլշևիկների անփույթ ժառանգորդներն են ավերել այդ երկիրը. խոսքը Գորբաչովի, Շևարդնաձեի, Յակովլևի, Ելցինի և «պերեստրոյկայի» այլ գաղափարակիրների հանցավոր քաղաքականության մասին է։ Ի դեպ, Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Բելառուսը ևս ստեղծվել է «Ռուսաստանի պատմական տարածքների հաշվին»։ Եվ ինչ հպարտությամբ են բաշկիրներն ու չուվաշները, թաթարներն ու յակուտներն արդեն նշել կամ շուտով նշելու են իրենց պետականության հարյուրամյակը։

1922 թվականին Վլադիմիր Լենինը իր քաղաքական հոտառությամբ գիտակցեց պայքարի անիմաստությունը այն բանի դեմ, ինչը կազմում էր ամբողջ 20-րդ դարի հիմնական քաղաքական բովանդակությունը, որն է աշխարհի ժողովուրդների ինքնորոշման և անկախության կամքի իրականացումը: Այդ կամքը, ինչպես տեսնում ենք, կա Դոնեցկում, Լուգանսկում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում և այլ տեղերում անգամ հիմա՝ 21-րդ դարում։ Դրա դեմ պայքարել ֆաշիստական ​​մեթոդներով, ինչպես փորձել և փորձում են անել Ուկրաինայում, ապարդյուն է։ Պետք է մեկընդմիշտ սկզբունքային դիրքորոշում դրսևորել. խոսել որոշ ժողովուրդների ինքնորոշման օգտին, մյուսների ինքնորոշումը՝ համարելով պատմական սխալ՝ աբսուրդ է, դա հենց «երկակի ստանդարտն է»: Որևէ երկրի շրջանակներում մնալու ցանկությունը պետք է լինի ժողովուրդի կամավոր որոշումը, և դա պետք է հարգել և պաշտպանել:

Այժմ ավելի ուշադիր նայենք ժամանակակից Ռուսաստանին: Այն ևս իր ներկայիս տեսքով կոմունիստ բոլշևիկների գործունեության պտուղն է։ Ո՞վ դարձրեց նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ: Իսկ ո՞վ է այն դարձրել ժամանակակից միջուկային երկիր։ Ո՞վ է հայտնաբերել և զարգացրել նավթի և գազի հիմնական հանքավայրերը, որոնցով հիմա կերակրվում են Ռուսաստանը: ԽՍՀՄ-ի մեծ ձեռքբերումները, որոնց շնորհիվ մենք ապրում ենք այսօր, կարելի է թվարկել և թվարկել։

Հիմնական բանը, որը ունի ժամանակակից Ռուսաստանը որպես Խորհրդային Միության քաղաքականության իրավահաջորդ Արևմուտքի դեպի արևելք էքսպանսիայի քաղաքականությանը ընդդիմանալն է: Իսկ ավելի լայն իմաստով համաշխարհային հեգեմոնիա ստեղծելուն ընդդիմանալը։ Հուսանք, որ դա կլինի հետևողական և սկզբունքային դիմակայություն։ Ռուսական կայսրությունը երբեք Արևմուտքին չի տվել այնպիսի համապարփակ հակահարված, որքան Խորհրդային Միությունը։ Եթե ​​անգամ պատերազմներում մեր երկիրը պարտություններ է պատճառել արևմտյան առանձին երկրներին, բայց Արևմուտքն, ըստ էության, ռուս էլիտայի համար մնացել է որպես կուռք։ Ուստի Հոկտեմբերյան հեղափոխությունը դասակարգայինից բացի ուներ նաև ազգային-ազատագրական բնույթ. երկիրը պարզապես պետք է ազատվեր արևմտյան կապիտալի գերակայությունից և արևմտյան կործանարար քաղաքական ու մշակութային կախվածությունից։

Այսպիսով, չնայած 2022 թվականի փետրվարի 21-ի Ռուսաստանի նախագահի ելույթի հակախորհրդային ​​հռետորաբանությանը, դրանում գլխավորը հենց այն է, որ Վլադիմիր Պուտինը, դիմակայելով Արևմուտքին, վերջապես գնաց բոլշևիկների ճանապարհով, Խորհրդային Միության ուղով, որը ժամանակին հաղթահարել էր Նիկոլայ 2-րդի արևմտամետ ռուսական կայսրության ժառանգությունը։

Եզրափակելով, ևս մեկ անգամ ասենք, որ Վլադիմիր Պուտինի Դոնբասի ժողովրդի ինքնորոշումը ճանաչելու որոշման փաստարկի «պատմական» հիմնավորումը երկարաաժամկետ հեռանկարում կաշխատի հենց Ռուսաստանի դեմ թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում, թե՛ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքականության մեջ, և թե՛ հենց Ռուսաստանի ներսում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular