ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևի մերձակայքում մարտերը շարունակվում են, քաղաքում կրակոցներ են լսվում (տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմել քաղաքում շարունակվում են մարտերն ուկրաինացի և ռուս զինվորականների միջև։ Համապատասխան տեսանյութը հրապարակված է սոցցանցերում ուրբաթ՝ փետրվարի 25-ի առավոտյան։

Պայթյուններ են լսվում նաև Վորզելում և Կիևի մարզի Օբոլոն և Վինոգրադար շրջաններում, գրում է korrespondent.net-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ռուսական դեսանտը երեկ փորձել է գրավել Գոստոմելի օդանավակայանը։

Կիևում փետրվարի 25-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել, տեղեկացրել է Կիևի քաղաքային պետական վարչությունը։

«Ուշադրություն, օդային տագնապ է հայտարարված, անմիջապես շարժվեք մոտակա ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ տեղի ժամանակով առավոտյան 4:22-ի սահմանում Կիևում մի քանի պայթյուն է լսվել քաղաքի տարբեր հատվածներում։

Ըստ աղբյուրի՝ գիշերը քաղաքի երկնքում հակառակորդի թռչող սարք է խոցվել. դրա մասերը հարվածել են բնակելի շենքին։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր ռուսական զորքերը կփորձեն գրոհել Կիևը։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են փետրվարի 25-ին հարձակվել Կիևի վրա:

«Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու ծրագիրն է Իվանկովից և Չեռնիգովից տանկային շարասյուներով ճեղքել մինչև Կիև»,- գրել է նա՝ հավելելով, որ «ռուսական տանկերը հիանալի այրվում են», երբ խոցվում են «Ուկրաինայի դաշնակիցների նվերներով (նկատի ունի Արևմուտքից ստացած զինատեսակները-Tert.am)»:

Մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ զինվորականները մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ մեծ թվով հակառակորդի զրահամեքենաներ են կուտակվել։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն Իվանկովոյի մոտ Տետերով գետի շրջադարձին կանգնեցրել է հակառակորդի առաջխաղացումը, գետի վրայով անցնող կամուրջը ոչնչացվել է։ Հաղորդվում է նաև, որ հակառակորդը ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մոտ գտնվող ստորաբաժանումներին։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը պաշտպանում են Կիևի երկինքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։

«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

 

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular