ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Բրյուսելում կայացած արտակարգ գագաթնաժողովում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ ընդլայնված փաթեթը: «Այդ պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներին, երկակի նշանակության ապրանքներին, ինչպես նաեւ արտահանման վերահսկողությանը եւ արտահանման ֆինանսավորմանը, վիզային քաղաքականությանը, ռուսաստանցի ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակներին եւ պատժամիջոցների ցուցակագրման նոր չափանիշներին»,- ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը։

ԵՄ առաջնորդների կարծիքով՝ նոր սահմանափակող միջոցները «լայնամասշտաբ եւ լուրջ հետեւանքներ» կունենան Ռուսաստանի համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ի իր էջում հրապարակել է ամփոփիչ փաստաթուղթը՝ պատժամիջոցների նոր փաթեթն անվանելով Բրյուսելի պատասխանը «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն եւ չարդարացված ռազմական ագրեսիային»։ 

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նախազգուշացրել էր, որ ԵՄ-ն կընդունի Մոսկվայի դեմ «երբեւէ սահմանված պատժամիջոցների ամենակոշտ փաթեթը»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն, իր հերթին, հայտարարել էր, որ փաթեթը «ուղղված է Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին եւ արգելափակում է դրանց հասանելիությունը դեպի տեխնոլոգիաներ եւ շուկաներ, որոնք առանցքային են Ռուսաստանի համար»: Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները կոչված են թուլացնելու ռուսական տնտեսությունը։ Նա նաեւ նշել է, որ կսառեցվեն Եվրոպայում ռուսական ակտիվները։

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում համապատասխան իրավական փաստաթղթերի մշակումից, ԵՄ անդամ երկրների դեսպանների կողմից պաշտոնական հաստատումից եւ ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակումից անմիջապես հետո։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա փետրվարի 25-ի առավոտյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular