ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերձոր քաղաքն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը. որտեղո՞վ է անցնելու միջանցքային նոր ճանապարհը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը հայտնել է, որ 2022 թվականի հուլիսին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը:

«28 կմ երկարությամբ այս ճանապարհը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղ.- Մ.Պ.) 6 գյուղերը։ Արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։ Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը:

Նա հիշեցրել է, որ պատմական ճանապարհը Հայաստանից Արցախի օկուպացված շրջաններ անցել է Բերձոր քաղաքի կենտրոնով:

«Ներկա դրությամբ այն գործում է, որպեսզի Ղարաբաղում ապրող հայերը տրանսպորտային կապ ունենան Հայաստանի հետ: Թեպետ այդ ճանապարհը պատմական նշանակություն ունի Ադրբեջանի համար»,- նշել է Մամեդովը:

Պատերազմից հետո Ալիևը որոշակի գաղտնազերծում էր արել՝ ասելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ, ինչին Ադրբեջանը կատեգորիկ դեմ է եղել: Սրանից հետո առաջարկվել է երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ, որին Ալիևը ևս չի համաձայնել, արդյունքում՝ Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։

«Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչին քաղաքը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ: Եվ նոր միջանցքի պարամետրերի հստակեցումից հետո Լաչին քաղաքը ևս կվերադարձվի մեզ: Այս հարցը հատուկ ուշադրության է արժանի, որովհետև եթե ես չհասնեի նրան, որ այն ներառվեր հայտարարության մեջ, ապա Լաչինի միջանցքը մշտապես կընդգրկեր Լաչին քաղաքը»,- հայտարարել էր Ալիևը:

168.am-ը գրել էր, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ սրբագրումներ են եղել Լաչինի միջանցքի և Քաշաթաղի շրջանի մասով: Մասնավորապես, նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.

«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա 3 տարիների ընթացքում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու տեղակայման համար»:

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.):

Խմբագրումից հետո հաստատվել է այս տարբերակը.

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.)

Թվում է, թե մեկ-երկու բառը մանրուք է, բայց, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Եվ վաղը-մյուս օրը Ադրբեջանը կարող է խաթարել Արցախ-Հայաստան այս կապը, եթե հաշվի առնենք նաև Իլհամ Ալիևի հրամանով վարչատարածքային վերջին բաժանումը, որի համաձայն՝ ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

Ի դեպ, վերը նշված կետում նշվում է՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Այսինքն, այստեղ ևս դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու:

Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2020թ. հուլիսյան դեպքերից հետո հասկացել է, որ Տավուշը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի շնորհիվ անձեռնմխելի է, և խնդիրներ կունենան տարածքներ և դիրքեր զիջելու առումով, քանի որ եռակողմ հայտարարության սկզբնական տարբերակում նաև Տավուշի մարզի մասին է կետ եղել, որը հանելու դիմաց Ադրբեջանն առաջարկել է իրենց զիջել Լաչինը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեռ այն ժամանակ չհաշվարկելով դրա հետևանքները՝ գնացել է նման զիջումների:

Հավելենք, որ ըստ ռազմական փորձագետների, Ադրբեջանը նպատակ է ունեցել առաջին հարվածով ճեղքել պաշտպանական գիծը մի քանի ուղղություններով՝ հարավային և հյուսիսային: Մասնավորապես, հարավային ուղղությամբ նրանք փորձել են կտրել Իրանի սահմանը՝ Ղարաբաղի մասով, և հասնել Մեղրիի սահմանին: Երկրորդ նպատակը՝ դուրս գալ դեպի Ստեփանակերտ, դեպի Քելբաջար՝ փակելով Լաչինի միջանցքը, և դրանով շրջափակել Արցախը:

Վերադառնալով կառուցվող նոր ճանապարհին, մանրամասնենք, որ 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Շուշին շրջանցելով, այն անցնելու է Շուշիի շրջանի գյուղերով՝ Լիսագորի մոտով, Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով, և Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի միջոցով կապվելու է ՀՀ-ի հետ:

Ըստ այդմ՝ այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերը հանվելու են՝ 5 կմ միջանցքը պահելու պայմանով:

Այսինքն, միջանցքային տրամաբանությունը մնալու է, սակայն Բերձոր քաղաքն անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը:

Ինչպես վերևում նշեցինք՝ զիջումը կատարվել է նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ, իսկ այն, ինչ տեղի է ունենում և ունենալու է առաջիկայում, ընդամենը դրա հետևանքն է, որի լրջագույն վտանգների մասին բազմիցս ահազանգում էին փորձառու մասնագետները և «հերքում» ու անտեսում էին ՀՀ գործող իշխանությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular