ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը պատժամիջոցներ է սահմանել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է հրապարակել որոշակի անձանց ունեցվածքի արգելափակման եւ որոշակի գործարքների արգելման մասին, ինչը կապված էՌուսաստանի նախագահի կողմից ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախության ճանաչման հետ: Հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Ռուսաստանի Դաշնության կողմից այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) կամ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ճանաչումը, որոնք հանդիսանում են Ուկրաինայի տարածաշրջաններ, հակասում է ըստ Մինսկի համաձայնագրերի Ռուսաստանի պարտավորություններին եւ էլ ավելի է սպառնում Ուկրաինայի խաղաղությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ, այդպիսով, իրենից ներկայացնում է արտասովոր ու արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,-ասվում է հրամանագրում:

Հրամանագրով արգելվում են ներդրումները ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ այս տարածաշրջաններից ցանկացած ապրանքի, ծառայությունների կամ տեխնոլոգիաների ներմուծումն ԱՄՆ: Բացի այդ, այս հրամանագիրը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ դնել ցանկացած անձի վրա, որը կորոշի գործել ինքնահռչակ հանրապետություններում:

Ողջ ունեցվածքը եւ ունեցվածքի բաժինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվեն ԱՄՆ-ում, եւ որոնք պատկանում են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ կապ ունեցող անձանց, կարգելափակվեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմելուց հետո փետրվարի 21-ի երեկոյան հրամանագիր ստորագրեց Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախությունը ճանաչելու մասին, ինչպես նաեւ՝ համաձայնագիր ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության ու փոխօգնության մասին: Սպասվում է, որ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները ՌԴ նախագահի որոշումը կվավերացնեն փետրվարի 22-ի նիստերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular