ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է ստորագրելու Ալիևը Պուտինի հետ, և ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փետրվարի 22-ին Կրեմլում նախատեսվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և համապատասխան հռչակագրի ստորագրում:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ նրանք կդիտարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։

Նախատեսվում է նաև քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։

«Բանակցությունների ավարտին կստորագրվի դաշնակցային գործընկերության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- նշել են Կրեմլից։ Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և փետրվարի 21-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում այս օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-արևմտյան ճգնաժամի և գերլարված հարաբերությունների ֆոնին Ալիևի վարչակազմը բարձրացնում է ադրբեջանառուսական հարաբերությունների ձևաչափի նշաձողը՝ ռազմավարականից տեղափոխելով դաշնակցայինի և համապատասխանեցնելով հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին: Փորձագետներն ուշադրություն են հրավիրում նաև Իլհամ Ալիևի՝ այս տարի Ուկրաինա կատարած այցի, Պուտինի ու Սթոլթենբերգի շփումների վրա:

Այս տարեսկզբից նկատելի էր, որ ադրբեջանական կողմը երկրի ղեկավարի ու ԱԳ նախարարի մակարդակով ակտիվացրել է շփումները ռուսական կողմի հետ, ռուսական դիվանագիտությունն այլևս չի խորշում հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև հավասարակշռություն չպահելու հանգամանքից:

Հետպատերազմյան ժամանակաշրջանում ռուսական կողմը տարբեր առիթներով շոշափում է ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հեռանկարները: Թեև Ադրբեջանը դեռ պաշտոնապես չի հստակեցրել՝ մասնակցելո՞ւ է այդ պրոյեկտներին, թե՞ ոչ, սակայն պատրաստվում է դաշնակցային գործընկերության հռչակագիր ստորագրել Ռուսաստանի հետ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հունվարից սկսած՝ դեպի Ռուսաստան բոլոր արտասահմանյան այցերի կենտրոնում Ռուսաստան-Արևմուտք անվտանգային ճգնաժամն է:

Ըստ նրա՝ այս փուլում, երբ այդ ճգնաժամն ամենասուր փուլում է, և երբ արդեն կա ռազմական սրում Դոնեցկում ու Լուգանսկում, որը կարող է անվերահսկելի իրավիճակ ստեղծել տարածաշրջանում ու ավելի լայն եվրոպական անվտանգության համար, Մոսկվա ժամանող գրեթե բոլոր պատվիրակությունների նպատակն է որոշակի դերակատարություն ստանձնել ռուսական և արևմտյան բևեռների միջև, մեղմել դիրքորոշումները:

Լուկիանովի համոզմամբ՝ Ադրբեջանի ղեկավարի այցը ևս բացառություն չի լինի, քանի որ, ինչպես Թուրքիայի նախագահը, այնպես էլ նա վերջերս եղել է Ուկրաինայում և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ առանձնահատուկ հարաբերություններից, փորձում է միջնորդական դեր խաղալ, դրանով իսկ բարձրացնելով անձամբ իր միջազգային դերակատարությունը:

«Բնականաբար, այցը նման փուլում և նման արդյունքով, որի մասին ազդարարվում է, որոշակի ուղերձ է հօգուտ Ռուսաստանի, սա ազդարարում է հարաբերությունների մի նոր մակարդակ թղթի վրա, իրականում՝ չեմ կարծում, թե հարաբերություններում որակապես նոր բան է փոխվել, ռուս-ադրբեջանական հարաբերությունները միշտ ունեցել են կայուն դրական ընթացք, իսկ պատերազմից հետո Ռուսաստանի դերը աճել է և աճել է նաև Ադրբեջանի համար, Ռուսաստանը կանգնած է հետպատերազմյան պայմանավորվածությունների ետևում, Ղարաբաղում կանգնած են ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ ԼՂ-ն այսօր փաստացի ՌԴ պատասխանատվության տիրույթում է: Իսկ Ռուսաստանի դեպքում մշտապես կարևոր է ոչ թե մեկ գործընկերը, այլ տարածաշրջանները և դրանում ներառված երկրները:

Եվ Հարավային Կովկասում կարևոր է՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը, նաև Վրաստանը, ուստի այս նոր մակարդակի ամրագրումը պարզապես ֆորմալություն է, բովանդակությունը հարաբերություններում վաղուց կար:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի ամենամոտ գործընկերն է, իսկ Թուրքիան Ռուսաստանի ամենակարևոր գործընկերն է մի շարք ռեգիոններում: Սակայն սա ֆիքսելն այսօր ռուսական դիվանագիտության համար կարևոր հանգամանք է»,- նման կարծիք հայտնեց փորձագետը:

Վերջինիս համոզմամբ՝ դրանում Հայաստանում չպետք է վտանգներ փնտրեն, հատկապես, երբ փաստացի այսօր Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունների ճանապարհով, և այդ բոլոր բանակցություններում Ռուսաստանն ունի իր որոշակի մասնակցությունը:

«Եթե Ռուսաստանը չունենա համապատասխան մակարդակի հարաբերություններ, չի էլ կարողանա իր դերն իրականացնել: Սրանում նորություն չկա, կա պարզապես հարաբերությունների իրավիճակն ամրագրելու անհրաժեշտություն, հատկապես, երբ կողմերը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Կարծում եմ՝ տարածաշրջանում Ռուսաստանի վարքագիծն այս կամ այն ուղղությամբ չի փոխվելու, և ներկայումս Ռուսաստանի համար հասկանալի պատճառներով կարևոր է իր դիվանագիտական շահերի առաջմղումը»,- նկատեց վերլուծաբանը:

Հայաստանյան սոցիալական ցանցերում Կրեմլի հաղորդագրությունը և հատկապես դաշնակցային գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը բացասաբար է ընկալվել:

Գնահատականների մեծ մասի էությունն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանում Ղարաբաղյան հարցում հայկական կողմի անցյալի ու հնարավոր է՝ ապագայի զիջումների գնով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular