ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԱԳ նախարարը համաձայնագրի կարեւոր տարրեր է համարում ժամանակն ու որակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը համաձայնագրի որակը դիտարկում է ժամանակի տարրի հետ միասին, հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանցի նախարարը Մյունխենի անվտանգության համաժողովի կուլուարներում գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը, որպես ԱՄՆ-ի միջուկային գործարքից միակողմանի դուրս գալուց հետո տուժած կողմ, Բեռլինից արդյունավետ դեր է ակնկալում Իրանի շահերի ապահովման գործում։

Ամիր Աբդոլլահիանը նաեւ այդ հանդիպման ժամանակ հայտնել է մոտ ապագայում երկու երկրների համատեղ հանձնաժողով անցկացնելու Թեհրանի պատրաստակամությունը՝  հավելելով, որ Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները տնտեսության, քաղաքականության, մշակույթի եւ գիտության ոլորտներում։

Իրանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների հետ կապված ներկայիս իրադրությունը։ Մերժելով կեղծ վերջնաժամկետների մասին պնդումները՝ Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է. «Թեհրանը համաձայնագրի որակը տեսնում է ժամանակի տարրի հետ միասին, եւ եթե այսօր Թեհրանի օրինական պահանջները լսվեն, համաձայնությունը կարող է ձեռք բերվել Վիեննայում»:

Գերմանիայի արտգործնախարարն էլ իր հերթին ողջունել է Իրանի հետ համընդհանուր կապերի ընդլայնումը։ Նա շեշտը դրել է Վիեննայում լավ համաձայնության հասնելու համար ջանքերի ակտիվացման վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular