ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության խնդիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։

Հանդիպմանը, բացի Օսթինից, մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը: Նրանք «քննարկել են վերջերս կայացած դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի կողմից ապաէսկալացիայի անհրաժեշտությունը»:

Ինչպես հետեւում է փաստաթղթից, նախարարները հայտարարել են, որ «պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» եւ նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմադարձելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»:

Ինչպես ճշտել է Քիրբին, Օսթինը նաեւ առանձին հանդիպում էունեցել Լամբրեխտի հետ:

Նրանք «քննարկել են լուրջ անհանգստությունն» Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի իբր տեղ գտած կենտրոնացման պատճառով: Բացի դրանից նախարարներն արծարծել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի դիմադարձմանը, ռազմական գնումներին եւ Հնդկա – խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանը:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում եւ ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular