ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ քաղաքացիության դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության դիմումների ընդհանուր կարգով քննարկման, ինչպես նաեւ քաղաքական ապաստան ստացած անձանց, փախստականների եւ ՌԴ ԶՈւ-ում պայմանագրով զինվորականների համար նախատեսված դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել: Այժմ հայտերը քննարկվում են ողջ տարվա ընթացքում, առաջարկվում է կրճատել այդ ժամկետը մինչեւ երեք ամիս, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։

2021 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթում նշվում են քաղաքացիություն ստանալու հիմնական պահանջները՝ ռուսաց լեզվի, ռուսաց պատմության եւ օրենսդրության հիմունքների իմացություն, ինչպես նաեւ սահմանադրությանը հետեւելու պարտավորություն եւ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի բացակայություն:

ՆԳՆ-ում հայտարարել են, որ այս օրինագիծը գերատեսչությանը եւ դրա տարածքային մարմիններին ՌԴ քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման իրավասության փոխանցում է ենթադրում։ Նախատեսվում է, որ նախարարությունը պատասխանատվություն կկրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար առանձին կատեգորիաների անձանց մասով, որոնց վերաբերյալ որոշումներն այժմ ընդունում է ՌԴ նախագահը։

Քաղաքացիների այս կատեգորիաների համար մտադիր են կրճատել քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման ժամանակը, նշել են ՆԳՆ-ում։

Նրանք նշել են, որ պետության ղեկավարի իրավասության ներքո կմնա միայն բացառիկ կարգով ՌԴ քաղաքացիության ընդունումը։ Դա կվերաբերի Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ովքեր նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ են։ Դա տարածվում է նաեւ այն մարդկանց վրա, ովքեր հատուկ արժանիքներ ունեն Ռուսաստանի առջեւ, եւ այն անձանց, ովքեր իրենց մասնագիտության ուժով առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկրի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular