ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները Աֆղանստանից մեկնած դասախոսներին հորդորել են հայրենիք վերադառնալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի կառավարությունը, որը ղեկավարվում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, երկրից հեռացած բուհերի դասախոսներին հորդորել է վերադառնալ՝ գիտական առաջընթացի հասնելու համար: Այդ մասին հաղորդել է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին։

«Աֆղանստանն ընդհանուր տուն է բոլոր էթնիկ խմբերի համար, եւ մենք պատասխանատվություն ենք կրում նրանց զարգացման համար: Բարգավաճման բացակայության դեպքում երկրի կրթական համակարգը թերի է: Այդ կապակցությամբ բարձրագույն կրթության նախարարությունը հրավիրում է բոլոր պրոֆեսորներին, որոնք հեռացել են երկրից, վերադառնալ տուն»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է ալիքը: Թալիբներն ընդգծել են, որ դասախոսները պետք է օգնեն երկրի զարգացման նպատակներից մեկի իրականացման գործում:

Աֆղանստանի կառավարությունը նաեւ հայտարարել է նոր դասախոսների վարձելու համար միջոցներ հատկացնելու մասին: «Մենք հայրենիքը լքած կադրերին խնդրում ենք՝ վերադառնալ եւ շարունակել զբաղվել իրենց սուրբ գործով եւ ավանդ ներդնել երկրի գիտական առաջընթացի գործում»,-նշել է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարությունը: 2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է  օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular