ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը Կանադային կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ սահմանն ազատելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների վարչակազմը Կանադայի իշխանություններին կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ դադարեցնելու համար ճանապարհների փակումը երկու երկրների սահմանին, որոնք շրջափակել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողները: Փետրվարի 10-ին այդ մասին հաղորդել է The Associated Press (AP) գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը եւ տրանսպորտի նախարար Փիթ Բութեջաջը հեռախոսազրույց են ունեցել իրենց կանադացի պաշտնակիցների հետ, որի ժամանակ կոչ են արել վերջ դնելու ճանապարհների փակմանը, որի պատճառով խախտվում է ապրանքների մատակարարումների հոսքը երկու երկրների միջեւ: Գործակալությունը չի պարզաբանում, թե ԱՄՆ-ի իշխանություննեը հատկապես ինչ գործողություններ են նկատի ունեցել դաշնային լիազորությունների կիրառում ասելով:

Փետրվարի 10-ին բողոքավորները փակել են պետական սահմանը հատող ճանապարհը Կանադայի Մանիտոբայի նահանգի եւ ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի միջեւ: Բացի դրանից, հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ անցակետերից մեկում շրջափակված է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարներն արգելափակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որը Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) միացնում է Միացյալ Նահանգների Դետրոյտի հետ (Միչիգանի նահանգ):

Վինձորի իշխանություններն արդեն իրավակակգի լրացուցիչ ուժեր են պահանջել դաշնային իշխանություններից: Այդ կամրջով է անցնում ԱՄՆ-ից Կանադա բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Բողոքի ակցիան, որը նախաձեռնել են կանադացի հեռավար վարորդները, սկսվել է հունվարի 29-ին Օտտավայում՝ երկրի խորհրդարանի շենքի առաջ: Ցուցարարները դաշային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում են վերացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular