ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն կարող է մարտական խմբեր տեղակայել Սև ծովի շրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ն քննարկում է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք այժմ ուսումնասիրում ենք դաշինքի հարավ-արևելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը: Այժմ մենք մարտական խմբեր ունենք բալթյան երկրներում և Լեհաստանում: Մենք ուսումնասիրում ենք Ռումինիայում, Սև ծովի շրջանում, նմանօրինակ խմբեր տեղակայելու հնարավորությունը»,-հայտնել է նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Դաշինքի ղեկավարը նաև հավելել է, որ այսօր Ուկրաինայի բանակն անհամեմատ ավելի լավ է պատրաստված, քան 2014 թվականին:

«Նրանք (Ուկրաինայի պաշտպանության ուժերը) ավելի լավ են հանդերձավորված, ավելի լավ են պատրաստված, ավելի լավ են կառավարվում»,-ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ «Մեծ Բրիտանիան, դաշինքի մյուս երկրներն աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի պաշտպանության ուժերին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել, դա յուրաքանչյուր ազգի իրավունքն է»: Վերջին ամիսներին Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինա «ներխուժում» պատրաստելու համար և ուժեղացնում իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում:

Ռուսաստանում մերժում են բոլոր նկրտումները՝ ընդգծելով, որ զորքեր են տեղաբաշխում սեփական տարածքների սահմաններում, ինչպես նաև հիշեցնում են, որ չեն մասնակցում ներուկրաինական հակամարտությանը և չեն խախտում որևիցե պայմանավորվածություն ի տարբերություն Կիևի, որը չի պահպանում Մինսկի համաձայնությունները:

Փաստաթուղթը նախատեսում է սահմանադրական բարեփոխման անցկացում, հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից: Մոսկվայում քանիցս կոչ են արել դադարեցնել զենքի տեղափոխումը տարածաշրջան, քանի որ դա կարող է Կիևին հրահրել ռազմական արկածախնդրության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular